Կանանց ևս խորհուրդ է տրվում սովորել արթնանալ այդ կերպ: Առավոտյան սեքսը ոչ միայն կերջանկացնի ձեր զուգընկերոջը, այլ նաև ձեզ էլ աշխուժություն և լավ տրմադրություն կպարգևի: Սովորաբար առավոտյան սեքսի նախաձեռնողը տղամարդն է լինում, սակայն դա կարող է անել նաև կինը: Կարելի է սկսել թեթև էրոտիկ մերսումից:
Եթե դուք չեք կարող ժամանակ հատկացնել առավոտյան սեքսին, կարելի է «առանց նախաբանի» անցնել վճռական գործողությունների:
Կանանց համար մի քանի խորչընդոտներ կան: Նրանք կարծում են, որ արթնանալուց անմիջապես հետո իրենք այնքան էլ թարմ և լավ տեսք չունեն, որքան ցանկալի է: Սակայն կարիք չկա բարձի տակ հայելի պահել: Կանայք կարող են չհավատալ, բայց սիրելիի համար այդ պահին գոյություն ունեն միայն ձեր քնաթաթախ մարմինը և կրքոտ ցանկությունը:
Կարիք չկա ծրագարվորել սեքսը, թողեք ամեն ինչ ինքնաբուխ լինի, և այն ձեր պատկերացրածից ավելի լավ կլինի:
Առավոտյան սեքսը դեռևս չի նշանակում, որ այն անպայման պետք է անկողնում լինի: Գործի դրեք ձեր երեւակայությունը եւ այն անշուշտ արդյունք կտա:
mardik.am