Իսրայելի գիտնականներն անցկացրել են հետազոտություն 78 ուսանողների շրջանում՝ պարզելու տղամարդու և կնոջ հոգեբանության առանձնահատկությունները: Մինչ հարցումն անցկացնելը նրանցից հետաքրքրվել են սեռական քաղցի մասին, այսինքն, երբ են վերջին անգամ սեքսով զբաղվել և արդյոք շատ են ուզում գտնել նոր զուգընկեր:
Ուսանողներին ներկայացրել են կանանց և տղամարդկանց մասին պատմող տարբեր տեսանյութեր, որից հետո հետազոտվողներին առաջարկել են գնահատել տեսանյութի հերոսների գրավչությունը և ասել՝ում հետ կցանկանային կարճատև սիրային ինտրիգ ունենալ:
Պարզվել է, որ սեռական կյանքով ապրող հիպերակտիվ տղա ուսանողները տեսանյութերի գրեթե բոլոր կանանց դիտարկել են որպես պոտենցիալ զուգընկեր, իսկ աղջիկ ուսանողներն ընտրել են միայն գրավիչ արտաքինով տղամարդկանց:
Հետազոտողները կարծում են՝ ենթագիտակցորեն կանայք անգամ կարճատև սիրային ինտրիգից երեխաների ծնունդ են ակնկալում, այսինքն՝ փնտրում են ֆիզիոլոգիապես հարմար հայրերի, հետևաբար, որքան կինը ավելի շատ է ցանկանում սիրով զբաղվել, այնքան նա դառնում է բծախնդիր: