Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 21:10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի և Բարձրաբերդի փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ 24-ամյա Վարդան Թադևոսյանը, վարելով Opel Corsa մակնիշի 61 MN 001 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Կիլիկիա թաղամասի Ադանայի փողոցի բնակչներ 17-ամյա Անահիտ Մելքոնյանին և 4-ամյա Կարինե Մկրտումյանին: Ա. Մկրտումյանը տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, իսկ Ա. Մելքոնյանը՝ Արմենիա բժշկական կենտրոն: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն հիվանդանոց, իսկ հետիոտները փողոցն անցնելիս են եղել չթույլատրելի վայրով, երբ մի քանի մետր այն կողմ գետնանցնումն է: Արմենիա բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Ա. Մելքոնյանը գտնվում է կայուն ծանր վիճակում, իսկ նա վրաերթի ենթարկված երեխայի մորաքույրն է: Վ. Թադևոսյանը աշխատում է «Դռներ» ԱՁ-ում՝ որպես գանձապահ:Slaq.am
4-ամյա երեխային և նրա մորաքրոջը վրաերթի են ենթարկել
|
Կիսվել
Comments are closed.