Խոյ
Անհրաժեշտ է լուրջ մտածել այն մասին, թե ինչպես եք Դուք պատկերացնում Ձեր մասնագիտական ապագան: Հնարավոր է շրջապատը չողջունի Ձեր ընտրությունը, սակայն անհրաժեշտ է լսել միայն սեփական ինտուիցիան: Այն մարդիկ, ում հետ կծանոթանաք այսօր, ոչ միայն շատ լավ Ձեզ հասկանալու են, այլև կաջակցեն ամեն ինչում: Դուք չեք էլ մտածի նրանց բարությունը չարաշահելու մասին, ուստի հարաբերությունները կդասավորվեն հարթ և ներդաշնակ:
Ցուլ
Այսօր Ձեզ պետք կգա վերջին ժամանակներում ձեռք բերած գիտելիքների մեծ մասը: Գլխավորը՝ պետք չէ վախենալ կիրառել ձեռք բերած գիտելիքները: Օրը բարենպաստ է գործնական հարցերի քննարկման համար, երկխոսությունները կառուցողական կլինեն: Հակառակ սեռի ուշադրությունը գրավելը դժվարություն չի ներկայացնի, քանի որ Դուք գրավիչ եք: Բայց մինչ որևէ մեկի սիրտը գրավելը մտածեք, իսկապե՞ս Ձեզ հետաքրքիր է տվյալ անձնավորությունը:
Երկվորյակ
Շատ ժամանակ են խլում խոսակցությունները, այդ թվում Ձեզ չհետաքրքրող թեմաների շուրջ: Դրանցից խուսափելն անհնար է: Նման խոսակցությունների ձգտում են մարդիկ, որոնցից մեծապես կախված է Ձեր գործնական առաջխաղացումը: Ստեղծագործական պոտենցիալը շատ մեծ է: Ձեր պայծառ միտք այցելած գաղափարները չափազանց լավն են: Նշանի որոշ ներկայացուցիչներ կցանկանան էականորեն փոխել իրենց կյանքը դեպի լավը, և դա նրանց կհաջողվի:
Խեցգետին
Շատ լավ օր է փորձարկումների համար: Դուք շատ լավ եք զգում պահի կարևորությունը: Շրջապատի մարդկանց թվում է, որ Դուք ամեն ինչ անում եք սխալ, ուստի պետք է անհաջողություն մատնվեք: Սակայն Ձեր ընտրած մարտավարությունը միակ ճիշտն է: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է բարձրաշխարհիկ միջոցառումներ այցելելու, ընկերական երեկույթներ կազմակերպելու կամ պարզապես հաճելի ընկերակցությամբ զբոսանքների համար:
Առյուծ
Այսօր Ձեզ համար դժվար կլինի ճիշտ գնահատել այն մարդկանց, ում հետ գործ կունենաք: Այսօր պետք չէ քննարկել ոչ գործնական, ոչ էլ անձնական բնույթի կարևոր հարցեր: Բարձր է կենսական տոնուսը, Դուք էներգիայով լի եք և չեք հոգնում: Կարելի է ավարտին հասցնել տնային գործերը կամ լուծել որևէ մասշտաբային խնդիր: Առյուծները մեծ հաճույքով զբաղվում են սպորտով, ժամանակ են անցկացնում բնության գրկում:
Կույս
Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Ցանկալի չէ գրանցվել որևիցե երկարաժամկետ դասընթացների, քանի որ Դուք շատ շուտ կդադարեք մասնակցել դրանց: Շատ լավ օր է ճամփորդությունների համար: Դուք ձեռք կբերեք նոր ծանոթություններ: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա հաճույք ստանալ երեխաների և բարեկամների հետ շփումից:
Կշեռքներ
Գումար Դուք կծախսեք չափազանց խելամիտ, կկատարեք հաջող գնումներ: Ֆինանսական գործերի վիճակը կարող է հանկարծակի բարելավվել: Հնարավոր է նպաստավոր գործարքների կնքում կամ աշխատանքի վերաբերյալ հետաքրքիր առաջարկ: Օրը բարենպաստ է երկարաժամկետ պլանների կազմման համար: Դրանք Դուք ամենայն հավանականությամբ կկարողանաք կյանքի կոչել: Օրվա երկրորդ կեսը հաղթանակների ժամանակ է, որոնց Դուք կհասնեք առանց մեծ ջանքերի:
Կարիճ
Դժվար կլինի մնալ մեկ տեղում: Դուք տենչում եք ճամփորդություններ և արկածներ: Նշանի շատ ներկայացուցիչներ բացահայտ հիմարություններ են անում միայն նրա համար, որպեսզի գունավորեն առօրյան, հանգստանան միօրինակությունից: Եթե այսօր սկսվեն ռոմանտիկ հարբերություններ, ապա դրանք կլինեն վառ, հիշարժան, սակայն, ցավոք, կարճատև:
Աղեղնավոր
Այսօր Դուք կհասցնեք բազմաթիվ լավ ու օգտակար գործեր անել: Ոչ մեկի թույլ մի տվեք խանգարել ձեր գործունեությունը կամ շեղել ճանապարհից: Կարևոր որոշումները ընդունեք ինքնուրույն: Շատ աղեղնավորների կհաջողվի լուծել սեփական հոգեբանական խնդիրները, հաղթահարել ներքին պատնեշները: Վստահություն է առաջնում սեփական ուժերի նկատմամբ ու անգամ բարդ խնդիրներ լուծելիս դուք փայլուն մարտավարություն եք կիրառում:
Այծեղջյուր
Օրը կարող է փոփոխել մասնագիտական ոլորտի վիճակը: Սրեք հոտառությունը, շատ բաներ կախված է նրանից, թե անհրաժեշտ պահին կկարողանաք աջակցել այն մադրուն, ում ազդեցիկությամբ շատ բան է պայմանավորված: Նշանի շատ ներկայացուցիչներ պետք է ընդունեն որոշումներ, որոնք հաճելի չեն լինի մտերիմներին: Դա կհանգեցնի լուրջ խնդիրների:
Ջրհոս
Օրը բերում է նոր գործեր ու խնդիրներ, նաև առաջարկներ, որոնցից դժվար թե հրաժարվեք: Ձեր օգնությանն արժանացած մարդիկ կօգնեն Ձեզ ի պատասխան: Մի՛ վախեցեք չարաշահել նրանց բարիությունը: Հնարավոր են դրամական մուտքեր: Շատ ժամանակ կվատնեք հետաքրքիր ճանապարհորդությունների վրա: Հանդիպումները լավ է անցկացնել օրվա երկրորդ կեսին:
Ձկներ
Դուք կասկածում եք ձեր ուժերի մեջ, դրա համար էլ հնարավոր է անհաջողությունների հանդիպեք: Մի դոփեք տեղում, նետվեք կռվի մեջ, անգամ եթե վստահ եք, որ հաղթանակի չեք հասնի: Դրա շնորհիվ օրվա առաջին կեսին հնարավոր են հաջողություններ: Ազատ ժամանակը անցկացրեք հանգիստ միջավայրում, լսեք լավ երաժշտություն, կարդացեք հետաքրքիր գիրք: Դա թույլ կտա վերականգնել հոգևոր ուժերը ու կդրդի գործնական քայլերի:
emadia.am