Ըստ KOMO-TV-ի, երեկույթը սպասարկող անձնակազմը ներս չի թողել աղջկան՝ նրա զգեստը համարելով հագուստի սահմանված չափանիշներին անհամապատասխան: Երեկոյին Մայնդերը որոշել է հագնել առանց ուսակապերի մանուշակագույն զգեստ: Նման իրադարձությունների համար հագուստի չափանիշ սահմանող փաստաթուղթը թույլ է տալիս զգեստների այդպիսի ձեւը: Սակայն անձնակազմն աղջկան խնդրել է ծածկվել թիկնոցով եւ նոր միայն թույլ է տվել միանալ զվարճացող համադասարանցիներին:

Բրիթանիի ծնողներն արդեն հայտարարություն են տվել արտաքինի համար խտրականության դեմ՝ հստակեցնելով, որ իրենց դստեր կուրծքը բնական է, եւ նա ոչինչ չի կարող անել դրա հետ:
news.am