Այս պահին փրկարարներն ու օդանավակայանի աշխատակիցները աշխատանքներ են կատարում, որպեսզի պարզեն, թե արդյոք ավտոեքենաների մոտ մարդիկ եղել են, թե՝ոչ: Դեպքի վայր են ժամանում նաև Երևանի շտապ օգնության, ճանապարհային ոստիկանության և ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները: — 18:12 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վնասված մեքենաների թիվն անցնում է մոտավորապես 30-ը և այս պահին ապահովագրական ընկերություններիների ներկայացուցիչները վնասի չափն են ֆիքսում և ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նշված շենքը և հարակից տարածքները «Ռոսգոստրախ» ընկերության կողմից ապահովագրված է, և փոխհատուցումը կատարվելու է: Փրկարարների աշխատանքը ղեկավարում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, տեղում են նաև ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները՝ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանապետ Վանիկ Թանգամյանի գլխավորությամբ:
shamshyan.com