Խոյ
Օրը նվիրեք հանգստին, ձեզ ուղղակի հակացուցված են ֆիզիկական բեռնվածությունն ու ծանր գործերը: Զգուշավորությունը չէր խանգարի, առկա է վնասվածք ստանալու վտանգ, ինչն ուղղակիորեն սպառնալիք է ձեր նախօրոք մտածված գործերի իրականացման համար: Տունը երկար ժամանակով լքել չի կարելի, հենց այստեղ են ձեզ սպասում հանգիստն ու հարմարավետությունը: Սահմանափակեք շփումը անծանոթների հետ ու եղած ժամանակը նվիրեք հարազատների հետ զրույցներին:

 

Ցուլ
Խիստ կարևոր է կարողանալ ճիշտ գնահատել կյանքում կատարվող իրադարձությունները: Եթե Դուք այդ հարցում կաղաք, կխճճվեք ու անարդարացիորեն կսկսեք քննադատել ուրիշների արարքները: Ձեր սեփական գործերը ևս վերաիմաստավորման կարիք ունեն, փոխեք ձեր սովորությունները մինչ լուրջ խնդիրների առաջ կանգնելը: Հնարավոր է նորից ստիպված լինեք վերհիշել տհաճ իրավիճակները, որոնք թվում է, թե արդեն անցյալում էիք թողել: Աչքաթող մի արեք սիրելիների հետ հարաբերությունները:

 

Երկվորյակ
Վտանգավոր օր է, վնասվելու, վթարվելու հավանականությունը մեծ է, բայց գերզգուշությունը կօգնի խուսափել դժբախտություներից: Մի գերագնահատեք ձեր ուժերը ու բարեկամներից մի թաքցրեք գործերի իրական վիճակը: Պատրաստ եղեք, որ ոչ ամեն ինչ կընթանա ձեր պլաններին համապատասխան: Նախաձեռնող եղեք լավագույն արդյունքներին հասնելու համար: Պահպանեք լավատեսությունը, դրանով մեծ օգնություն ցուցաբերած կլինեք ընտանիքի անդամներին:

 

Խեցգետին
Օրը կարելի է նվիրել ինքնազարգացմանը ու փիլիսոփայական մտորումներին: Դուք փոխում եք աշխարհի նկատմամբ ձեր վերաբերմունքը, կարողանում եք հստակորեն տեսնել ձեր արժանիքները ու թերությունները: Բացառված չէ սիրելիի հետ լուրջ խոսակցությունը: Ժամանակից շուտ հիասթափության գիրկը մի ընկեք: Այսօր հնարավորություն ունեք դեպի լավը փոխել ընտանեկան կացությունը, կարգավորել ընկերների հետ հարաբերությունները:

 

Առյուծ
Որոնումների օր է: Ամենևին պարտադիր չէ հեռու ճամփորդությունների գնալ կամ էլ փորձել սեփական դիմացկունության աստիճանը: Գլխավոր բացահայտումները ձեզ սպասում են տանը, ու կապված են լինելու մեծապես աշխարհայացքի ընդլայնման հետ: Դուք կփոխեք ձեր կյանքը, եթե պատրաստ լինեք վերագնահատել ձեր քայլերը ու քննարկել անցյալի իրողությունները մտերիմների հետ:

 

Կույս
Օրը կապված է տհաճ խոսակցությունների, հարաբերությունների պարզման հետ: Դուք բավականին շատ գործ ունեք անելու, այդ թվում նաև՝ ոչ այնքան հաճելի: Հոգ տարեք ձեր ունեցվածքի մասին, ֆինանսական հարցերում հապճեպությունը աղետալի հետևանքներ կարող է ունենալ: Կիսեք հոգսերը մտերիմներ հետ, այլապես չեք կարողանա ամեն ինչ ինքնուրույն անել: Ռոմանտիկ հարաբերություններում չէր խանգարի նախաձեռնողականություն դրսևորելը:

 

Կշեռք
Հաջողվում է լուծել մի քանի կարևոր գործնական հարցեր: Փորձեք դրանց ավելի շատ ուշադրություն հատկացել: Հաջողության կհասնեք, եթե համապատասխան վարքագծի տակտիկա մշակեք՝ կախված իրավիճակից: Ձեզ սպասում են խոստումնալից հանդիպումներ, որոնք սակայն կարճատև կլինեն: Փորձեք թեթև վերաբերմունք ցուցաբերել դրանց նկատմամբ: Նախօրոք պլանավորեք երեկոյի ընթացքը:

 

Կարիճ
Կենսական պոտենցիալը բարձր է, իսկ ներքին էներգիայի առատությունը կարող է ավերիչ հետևանքեր ունենալ, եթե համապատասխան միջոցառումներ չձեռնարկեք: Զսպեք ձեր պոռթկումերը ու մի մոռացեք բարեկրթության մասին, հակառակ դեպքում ձեր ձգտումները կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Ունեցվածքը ամենամեծ ուշադրության կարիքն է զգում, առկա է կորցնելու, վնասվելու հավանականություն:

 

Աղեղնավոր
Դուք կգտնեք ձեր էներգետիկ պոտենցիալը լավագույնս կիրառելու, լավ տպավորություն թողնելու ու կարևոր հարցերը հարթելու միջոց: Հնարավոր են նոր ծանոթություններ, հատուկ ուշադրություն է պահանջում արտաքին տեսքը: Հավանական է, որ հենց այսօր կկարողանաք կարգավորել ֆինանսական գործերը: Այդքան շատ ուշադրություն մի հատկացրեք այն ամենին, ինչ ասում ու անում են այլոք:

 

Այծեղջյուր
Անհրաժեշտ է կենտրոնանալ որևէ կոնկրետ բանի վրա: Պաշտպանեք ձեր տեսակետը ու հավատարիմ մնացեք ձեր սկզբունքներին: Ձեր հաջողության մեջ ամենամեծ դերակատարումը կարող է ունենալ սթափ հայացքը ու սառը դատողականությունը: Այսօր հաղթահարելով դժվարությունները, դուք երկար ժամանակով կապահովեք ձեր ապագայի հանգստությունը: Հնարավոր են ոչ մեծ անախորժություններ:

 

Ջրհոս 
Օրը կարող է անձնական բնույթի փոփոխություների օր լինել: Միայնակ նշանի ներկայացուցիչների համար հնարավոր է հանկարծակի հանդիպում, որը սակայն դժվար թե լուրջ հարաբերության հանգեցնի: Զույգերը կարող են վիճել, հնարավոր են հավատարմության երկուստեք ստուգումներ: Օրը կարող է ստիպել հին հարաբերությունների վերականգնմանը: Մի վախեցեք բացահայտել սեփական անհատականությունը գրեթե ամեն ինչում: Երեկոյան դուք կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում:

 

Ձկներ
Կենսական պոտենցիալը ցածր է, օրգանիզմի պահանջներին ավելի ուշադիր եղեք: Խուսափեք բեռնավածություններից, օրը նվիրեք առողջապահական միջոցառումներին: Մի օգտագործեք ալկոհոլ: Դուք հակված եք օրվա մեծ մասն անցկացնել տանը ու դա մասնակիորեն ճիշտ է, ապահովեք ձեզ նոր տպավորություններով՝ գրքեր, զբաղմունքներ: Այսօր կստանաք համագործակցության նոր առաջարկ, որը հարկավոր է աչքի տակ ունենալ:

emedia.am