Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ տուժող Վ. Հարությունյանը չի առարկել դատական քննության արագացված կարգ կիրառելուն, նշել է, որ որեւէ բողոք կամ պահանջ չունի ամբաստանյալից եւ խնդրել է նրա նկատմամբ մեղմ պատիժ նշանակել: Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել նաեւ, որ Մ. Ա.-ն արարքը կատարելու պահին գտնվել է հոգեկան լարված վիճակում: Դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացության եզրափակիչ մասում փորձագետները նշել են, որ կինն ամուսնությունից հետո հոգեճնշված է եղել, ամուսնու կողմից պարբերաբար նվաստացումների ու բռնության ենթարկվել: Բացի այդ նա ամուսնու կողմից բացահայտ արհամարհական վերաբերմունք է արժանացել իր` որպես կնոջ, նկատմամբ, դրան զուգակցված սիրային արտամուսնական կապերը: Ամուսնուն դանակահարելու պահին Մ.Ա.-ն գտնվել է հոգեկան լարված վիճակում, պայմանավորված ամուսնու վարքով:

Քննելով գործը՝ դատարանը վճռել է Մ.Ա.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով: Սակայն կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ Մարիամ Աղաջանյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել: Սահմանելով 1 տարվա փորձաշրջանով: