Անջատիչ № 1. նրա անհանգիստ միտքը

«Ապացուցավծ է, որ երբ կինը թուլացած է, կարող է գրգռվել և հասնել օրգազմի նույնքան արագ, որքան 8-րդ դասարանի աշակերտը կանացի բաղնիքում, – ասում է դոկտոր Էրվին Հեբերլին` «Սեքսի ատլաս» գրքի հեղինակը, – խնդիրը նրանում է, որ նրան հեշտ է շեղել գրգռվածության սկզբնական ստադիայում»: «Եվ ամեն ինչ այն պատճառով, որ կանայք բնությունից ծրագրավորված են զգալու անգամ ամենափոքրիկ վտանգը, – Հեբերլիի միտքը շարունակում է Փեթա Հեսկելը` բրիտանական «Գրավչության ակադեմիա» կայքի տնօրենը, – բա որ հիմա մեկը մտնի ներս, երեխաները լսեն կամ դու նկատես նրա քթի վրայի փոքրիկ պզուկը. անգամ ամենափոքրիկ սթրեսը արգելափակում է էստրոգենի արտադրությունը», – հավելում է Հեսկելը:
Եվ սա այն ժամանակ, երբ էստրոգենը պետք է բառացի հոսեր երակներով, քանի որ նա է ապահովում արյան հոսքը դեպի գենիտալիաներ և գործի դնում հեշտոցի խոնավեցման գործընթացը:
Սեղմի՛ր միացնելու կոճակը: Պետք չի թեկնածուական թեզ պաշտպանել հորմոնների մասին, որպեսզի կարողանաս կառավարել կնոջ մարմնի քիմիան: Եթե զուգընկերուհին դժվարությամբ է գրգռվում, ազատվիր արտաքին բոլոր ազդակներից` լույս, ձայն, պատից կախած ՀՀԿ-ի պոստերը և այլն: Տեղին չի լինի նաև վարկերի մարման մասին զրույցները հենց անկողնային տեսարանից առաջ: Շոյիր նրան, ասա նուրբ բառեր: Դա նրան կհանգստացնի:

Անջատիչ № 2. նրա հեշտոցը

Սրա հետ պետք է խնամքով վարվել, այլապես չես դառնա դու անկողնու թագավորը: Սկսես շոշափել այն ժամանակից շուտ, կարող ես ցավեցնել: Որոշակի ժամանակ է պետք, որպեսզի պատրաստես այն «էքսպլուատացիայի»: Ոչ մի ընկերական թփթփոցներ ձեռքով, գործ ունենք նուրբ օրգանի հետ:
Սեղմի՛ր միացնելու կոճակը: Շտապելու փոխարեն «պետք է սկսել նուրբ հպումներից մեջքին, ձեռքերին, կոնքերին և ժամանակ տալ, որպեսզի մարմինը սկսի պատասխանել ստիմուլյացիային, – ասում է «Բժշկի սեքսը» թրիլլերի հեղինակ Թրեյսի Կոքսը: – Այնուհետև կարելի է դիպչել օրգանին ներքնազգեստի վրայից: Եթե զուգընկերուհին դեռ պատրաստ չէ, ներքնազգեստը պաշտպանիչ բնույթ կկրի և կկանխի ավելորդ ստիմուլյացիան և ցավային զգացողությունները»:

Անջատիչ № 3. քո փորձարկումները

«Ննջարանի սահմաններում ոսկե կանոն է տեխնիկայի անփոփոխությունը, – հավաստում է իմաստուն Թրեյսի Կոքսը , – քեզ կարող է թվալ, որ շարժումների ու դիրքերի անվերջանալի փոփոխությունը կհասցնեն նրան անմոռանալի օրգազմի, սակայն, առավել հաճախ, դա շփոթմունք է»: Բրիտանական հեռուստատեսություններից մեկի համար կատարված վերջին հարցումներից մեկի ժամանակ կանանց 60% տոկոսը հայտնել է, որ հաճախ է պատահում` զուգընկերը ամեն ինչ փչացնում է այն պահին, երբ արդեն պետք է օրգազմի հասնեն` ուղղակի փոխելով դիրքը կամ ռիթմը: Իսկ բողոքներն անտեղի չեն, քանի որ, եթե երկար ստիմուլյացիան չի ավարտվում օրգազմով, արյունը սկսում է լճանալ սեռական օրգաններում, ինչն էլ հանգեցնում է ֆիզիկական դիսկոմֆորտի զուգընկերուհու մոտ:
Սեղմի՛ր միացնելու կոճակը: «Միջինում կնոջը պետք է ութ րոպե անընդմեջ ստիմուլյացիա, որպեսզի հասնի օրգազմի», – ասում է «Հասկանալ կնոջ օրգազմը» գրքի հեղինակ բժիշկ Սեյմուր Ֆիշերը: Դու կարող ես նրան ակնարկել հետաքրքիր մի տեխնիկա. երբ նա մոտ է սեռական ակտի ավարտին կարող է ռիթմիկ ձգել ու թուլացնել կոնքերի, փորի մկանները` իմատացիա անելով մարմնի բնական ռեակցիան մոտեցող օրգազմին: Սա կուժեղացնի սեռական լարվածությունը և կարագացնի օրգազմի վրա հասնելը:

Անջատիչ № 4. նրա օրգազմը

Անմիջապես օրգազմից հետո կնոջ օրգանիզմում սկսվում է դոֆամինի մեծ քանակությամբ արտադրություն: Այս «հաճույքի հորմոնն» այնքան ուժեղ է, որ լաբորատոր առնետները ոտաբոպիկ են վազում բաց էլեկտրական լարերի վրայով, միայն թե հասնեն դրա հերթական դոզային (այն, ինչպես և լինում է կյանքում, լարի մյուս ծայրում է): Որպեսզի մարդիկ էլ չվազեն էլեկտրական լարերի վրայով, բնությունը, մի փոքր սպասելով, բաց է թողնում մեկ այլ հորմոն` պրոլակտինը, որի բաղադրությունը արյան մեջ աճում է 400%-ով: Սա սկսում է արգելակել դոֆամինի գործունեությունը: Առանց սրա մենք ընդհանրապես դուրս չէինք գա անկողնուց` մոռանալով աշխատանքի ու ձկնորսության մասին:
Սեղմի՛ր միացնելու կոճակը: Հանգստացիր մի երեք րոպե, զբաղեցրու քեզ մի բանով: Այդ ժամանակը բավական է, որպեսզի զուգընկերուհիդ կարգի գա բոլոր այս ֆիզիոլոգիական փոփոխություններից հետո», – խորհուրդ է տալիս Իվոնա Ֆուլբրայթը` «Ձեռք տուր ինձ այստեղ» գրքի հեղինակը: Օրինակ, ծլիկն օրգազմից հետո վերդառնում է հանգիստ վիճակի և փոքրանում: Եթե փորձես փնտրել նրան այդ պահին` կշոշափես միզուկը: Այսինքն ոչնչի չհանգեցնող օրգանի: Պրոլակտինի մակարդակն իջեցնող դեղորայքային մեթոդներ դեռևս գոյություն չունեն, այնպես որ, մի փորք հանգստանալուց հետո, ամեն ինչ պետք է սկսել զրոյից` հպումներ, օքսիտոցինի արտադրություն, գրգռում…
Psymag.am