Մարդու դեմքը պարունակում է տեղեկատվություն նրա առողջության մասին: Մարդիկ, ովքեր մշտապես գտնվում են սթրեսային վիճակում, չեն կարող հպարտանալ նաև իրենց առողջությամբ: Գիտնականները փորձել են պարզել, թե որքանով է ազդում սթրեսային վիճակը և ցածր իմունիտետը կնոջ գրավչության վրա:

Կենսաբանության պրոֆեսոր Մարկուս Ռանտալն ու իր կոլեգաները 20 տարեկանին մոտ 52 կանանց հեպատիտ B- ի դեմ ներարկում են կատարել: Այնուհետև արյուն են վերցրել նրանց իմունիտետը և արյան մեջ կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի քանակությունը ստուգելու համար: Դրանից հետո գիտնականները առաջարկել են 18 տղամարդկանց լուսանկարներով գնահատել այդ կանանց գրավչությունը:

Ամենից շատ կամավորներին դուր են եկել այն կանայք, որոնց արյան մեջ քիչ է սթրեսի հորմոնը: Իսկ իմունիտետը ոչ մի նշանակություն չունի կնոջ գրավչությունը գնահատելիս: Կարևոր է նաև օրգանիզմում ճարպային ծածկույթի չափը: Շատ նիհար և գեր կանայք ավելի քիչ են դուր գալիս տղամարդկանց:

Լիլիթ Պետրոսյան
ladynews.am