ՊԱՏԱՍԽԱՆ: Եթե առաջին մտերմությունից անցել է 2-3 շաբաթից ոչ ավելի, ապա նման ցավերը նորմալ են համարվում: Կուսաթաղանթի անատոմիան յուրաքանչյուր կնոջ մոտ անհատական է, և ապաքինումը կարող է տարբեր կերպ ընթանալ: Հնարավոր է նաև մեկ այլ պատճառ` հեշտոցի նեղ մուտքը, որը հաճախ է հանդիպում երիտասարդ աղջիկների մոտ: Խորհուրդ կտայի օգտագործել գել-լյուբրիկանտ, որով պատվում են սեռական օրգաններն ու պահպանակը, ինչի շնորհիվ ներթափանցումը հարմարավետ է դառնում:
Ցավը կարող է բացատրվել նաև մկանային սպազմով, քանի որ սեռական ակտի սկզբում քեզ դեռ չի հաջողվում լիարժեք թուլանալ: Եթե մեկ ամսվա ընթացում այս խնդիրը չլուծվի, դիմիր գինեկոլոգի:
Նանա Տետրուաշվիլի, բ.գ.դ., Վ. Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի բժշկական կենտրոն
cosmo.am