Խոյ
Վատ նորությունները կհանեն ձեզ հավասարակշռությունից, պատճառ կդառնան տրամադրության կտրուկ փոփոխման կամ էլ առողջական խնդիրներ կառաջացնեն: Ինչ էլ որ պատահի՝ մի հուսահատվեք: Առավել կարևոր հարցերում խնդիրներ չեն առաջանում, բայց մանրուքներում հնարավոր են ցավալի վրիպակներ: Հանգստի մասին ստիպված եք ժամանակավորապես մոռանալ: Մի խախտեք վարքագծի կանոնները ու ձեր անհատական սկզբունքները:
Ցուլ
Աստղերը զգուշացնում են ինքնազգացողության վատթարացման, վնասվածներ ստանալու հավանականության մասին: Ձեզանից պահանջվում է այնպես պլանավորել օրը, որ բարձր մակարդակի վրա պահեք ձեր կենսական էներգիան, իսկ դա նշանակում է աշխատել շատ, հանգստանալ ավելի շատ: Կարևոր հարցերի լուծումը հետաձգեք: Մի շտապեք ամեն ինչում և ամեն տեղ տեսնել ճակատագրի հեգնանքը:
Երկվորյակ
Գլխավորը, ինչ ձեզանից պահանջվում է, հին գործերն ավարտելն է ու կոնֆլիկտային իրավիճակները վերջապես հաղթահարելը: Հնարավոր է, հին հաշիվներ փակեք կամ էլ շռայլորեն մեկից շնորհակալություն հայտնեք որևէ ծառայության համար: Միայնակ գործել դժվարանում եք, ուրեմն գործընկերներ ու խորհրդատուներ գտեք: Հնարավոր են տհաճ անակնկալներ, որոնց դուք կվերաբերվեք նախանձելի հանգստությամբ:
Խեցգետին
Օրը բարենպաստ կլինի նրանց համար, ովքեր բաց են նոր փորձի համար ու կանգ չեն առնում ձեռքբերումների վրա: Դատողականությունը ու ողջամտությունը ձեզ կօգնեն խուսափել թակարդներից, անբարյացակամ մարդկանցից: Զգալի հաջողություններ կունենան նրանք, ովքեր սովոր են հույսները դնել միայն իրենց վրա և ոչ երջանիկ պատահականության: Դուք հակված եք ձեր օգտին մեկնաբանել բոլոր այն հանգամանքները, որոնց նկատմամբ ուրիշ դեպքում զգուշություն կցուցաբերեիք:
Առյուծ
Զգույշ եղեք ճամփորդելիս: Հնարավոր են որոշակի խնդիրներ: Ցանկացած գործ սկսելուց առաջ, համոզվեք, որ նախորդ գործերը բարենպաստ ավարտ են ունեցել, թե չէ այդպես էլ չեք կարողանա կենտրոնացնել իրենց ուշադրությունը այն բանի վրա, ինչն իսկապես կարևոր է: Մասնագիտական գործունեության մեջ հնարավոր են անախորժություններ՝ կապված ղեկավարության կամ կադրային անսպասելի փոփոխություների հետ: Որոշ դեպքեր կստիպեն ձեզ լրջորեն մտածել աշխատանքի բնույթը փոխելու մասին:
Կույս
Օրը բացահայտում է նոր հեռանկարներ, որոնք կարող են չհետաքրքրել ակտիվ էներգետիկ նշանի ներկայացուցիչներին: Դուք կարող եք ստանալ աշխատանքային կամ երկարատև համագործակցության առաջարկ, անսպասելի հանդիպել հին ընկերների հետ կամ էլ հաստատել նոր կապեր: Չնայած դուք էներգիայով լեցուն եք, մի հրաժարվեք ձեր ընկերների աջակցությունից: Չափավորեք զգացմունքները որքան շուտ դա անեք, այդքան հեշտությամբ կհասկանաք, թե ինչպես է պետք վարվել կոնկրետ իրավիճակներում:
Կշեռք
Հեշտ չի լինի պահպանել հոգեկան հավասարակշռությունը. այն, ինչ դուք երազում եք, խիստ տարբերվում է նրանից, ինչ կա իրականում: Ով վերջին ժամանակներս օդեղեն ամրոցներ է կառուցում, այսօր ստիպված է հրաժեշտ տալ անուրջներին, այսինքն՝ այլևս չեք կարող թաքցնել իրականությունը ոչ ձեզանից, ոչ մյուսներից: Գործեք հանգիստ, հավասարակշռված, իսկ մարդկանց հետ շփումներում մի մոռացեք ցուցադրել ընկերական բարյացակամությունը ու կենսախնդությունը:
Կարիճ
Դուք բազմաթիվ ու բազմատեսակ ցանկություններ ունեք ու հենց թվում է, որ դրանից ինչ-որ բան արդեն իրականացրել եք, հանգամանքները անասելի ուժով արմատապես փոխում են իրավիճակը: Օրվանից շատ բան մի սպասեք, այդ դեպքում հիասթափություն չեք ապրի: Լուրջ հանդիպման պատրաստվելիս մի հուսահատվեք մանրուքներից, ամեն ինչի նկատմամբ դրսևորեք հումորի զգացում: Այսօր բացառիկ անկեղծ ու իրական եք, միաժամանակ հնարավոր են զգայական անկումներ:
Աղեղնավոր
Ձեզ լարված օր է սպասվում՝ լի այնպիսի մանր իրադարձություններով, որ նշանի շատ ներկայացուցիչներ լրջորեն սկսում են մտածել, որ իրենք անհաջողակ են ու չեն կարող լուրջ արդյունքներ գրանցել: Աշխատանքային անհաջողությունները կարող են սահուն կերպով ներառվել անձնական կյանքի մեջ: Բաց հակամարտությունների մեջ կկարողանաք դրսևորել ձեզ լավագույն կողմերից: Ավելի նպատակահարմար է ստվերում մնալ, սպասել հարմար պահի եզակի ու հաղթական ցատկը կատարելու համար:
Այծեղջյուր
Դուք դժվար թե այս օրը ամեն տեսանկյունից անվանեք հաճելի, բայց չարժե գանգատվել նրանից: Ցանկացած խնդիր, որին այսօր կառընչվեք, կկարողանաք հաղթահարել առանց լուրջ դժվարությունների: Ձեզանից պահանջվում է միայն հստակ սահմանել նպատակը: Մանսագիտական ակտիվ գործունեությունից ու անձնական կյանքի լուրջ փոփոխություններից պետք է հեռու մնալ: Զգուշավոր եղեք առարկաների հետ՝ կորսվածը հետ չի բերվի, իսկ վնասվածը չի վերականգնվի: Հնարավոր է ճակատագրական հանդիպում:
Ջրհոս
Ոչ միանշանակ օր է, իրադարձությունները կարող են պատճառ լինել լուրջ ապրումների համար: Դուք ձգտում եք ամեն ինչում տեսնել միայն լավը, բայց ոչ միշտ է դա հաջողվում անել: Իրադրության փոփոխությունը օգտակար է, օգնում է պահպանել հանգիստ տրամադրությունը, խուսափել մռայլ մտքերից: Զգույշ եղեք նոր ծանոթություններից, դուք հակված եք առաջին հայացքից սիրահարվել, ըստ որում՝ թեթևամիտ մարդկանց նկատմամբ:
Ձկներ
Դուք ստիպված եք լուրջ որոշում ընդունել: Խորհրդատուները շատ են, ո՞ւմ լսես՝ անհասկանալի է: Ինտուիցիան մշուշոտ կանխազգացումներ է հաղորդում, ու դուք ցրված եք: Կշռադատեք բոլոր թեր և դեմ կողմերը ու ընտրեք այն տարբերակը, որը կհանգեցնի առավել քիչ կորուստների: Ի դեպ կորուստների մասին. իրերը, որոնք խորհրդավոր հանգամանքներով կորել են, այսօր կգտնվեն: Նման իրավիճակ է նաև անձնական հարաբերություններում: Հնարավոր են հիասթափություններ:
emedia.am