Ճիշտ է, ասում են` անկողնում կարելի է անել այն ամենը, ինչ զույգերի խելքին կփչի, միայն թե դա ուրախացնի երկուսին էլ: Բացառություն են միայն որոշ սեքսուալ թերություններ, որոնք երբեք ոչ ոքի չեն ուրախացնում:

Սեքսով զբաղվել նասկիներով…

Այսպես վարվում են շատ տղամարդիկ, և հասկանալի չէ, թե ինչու է այն համարվում սեքսուալ թերություն: Նույնիսկ որոշ երկրներում, հատկապես Ուկրաինայում, չհանված նասկիները համարվում են մեծ վիրավորանք զուգընկերուհու նկատմամբ:

Կարելի է միայն ենթադրել, որ այս թերությունն ունեն հատկապես գեր տղամարդիկ, և զուգընկերուհին վիրավորվում է, որպեսզի ցույց տա զուգընկերոջը, թե ինչքան է նրա սեքսուալ կազմվածքը դարձել անսպորտային:

Ծիծաղել սեքսի ժամանակ…

Դե, իհարկե, ո՞ւմ է դուր գալիս, երբ ամենաանհավանական պահին զուգընկերուհին (կամ զուգընկերը) ծիծաղում է: Իսկ թույլ նյարդեր ունեցող տղամարդկանց համար անտանելի է տեսնել մերկ կնոջը սեքսի ժամանակ ծիծաղելիս… Բայց դե լինում են բացառություններ, երբ այդ ծիծաղը կարելի է տանել: Համարեք, որ ձեր զուգընկերուհին ՈւՀԱ-ից է, կամ էլ հենց ինքը` Ելենա Վարաբեյը: Ո՞վ գիտի, թե այդ տեսակ կանայք ինչպիսին են: Գուցե հումորը նրանց համար կենսաձև է, իսկ սեքսի ժամանակ անեկդոտ պատմելը` սովորական բան: Միգուցե դա էլ հետաքրքիր է… Կան, երևի մարդիկ, որ այսպես էլ ապրում են:

Օգտագործած պահպանակը նետել լուսամուտից դուրս…

Նախ պետք է հիշել, թե ինչ կա պատուհանի տակ: Եթե այնտեղ թփեր կամ ծառեր կան, վատ է, քանի որ առավոտյան հնարավոր է, որ այն գտնեք ծառի ճյուղից կախված… Եվ միանգամից վատ կզգաք, քանի որ կմտածեք. «Ահա տատիկները կգան, երեխաները, իսկ դա այդպես սպիտակ կախվել է հենց իմ լուսամուտի դիմաց»:

Բայց դե ոչինչ անել հնարավոր չէ: Նախքան նետելը պետք է նայել տուփի վրա, այնտեղ ինչ-որ բան կա գրված…

Ուշադրությունը շեղել…

Վառ օրինակ է հեռուստացույց դիտելը: Շատ աղջիկներ այնպես են վարժվում, որ խորամանկորեն կարող են նույնիսկ հայացք գցել հեռուստացույցին: Պայքարել այդ թերության դեմ հնարավոր է. պետք է զուգընկերուհուն բացատրել, որ աչքերի համար դա վնասակար է և հետագայում կարող է հանգեցնել կարճատեսության:

Շեղել կարող է նաև զրույցը… հեռախոսով: Օրինակ, երբ զուգընկերուհին ասում է` «Տուր հեռախոսը» ու… «Բարևներ, ո՞նց ես»… ու այսպես շարունակ…

Ընդունել սեքս- ստիմուլյատորներ…

Վիագրա և սիալիս կարելի է գտնել բոլոր դեղատներում, բայց շատ տղամարդիկ օգտվում են այդ միջոցներից` խնդիր չունենալով էրեկցիայի հետ, մտածելով, որ հանկարծ պետք կգա: Բայց ինչի՞ է դա հանգեցնում: Նախ, եթե հանկարծ իրոք պետք գա, անօգուտ կլինի, երկրորդ` սրտի համար մեծ բեռ կդառնա… որն այնպես էլ համեմատած հանգիստ պահերի հետ, սեքսի ընթացքում մեծանում է: Եվ ընդհանրապես, ստիմուլյատ միջոցների ազդեցությամբ հնարավոր է ճնշման բարձրացում:

Այսպիսով, վիագրա ընդունած մարդու արյան շրջանառության վրա կրկնակի բեռ է ընկնում, իսկ եթե վրայից մի քիչ ջուր էլ խմի, ապա օրգազմը կարող է դառնալ վերջինը:

Սեքս գրադուսի տակ

Որպեսզի մի քիչ լարվածությունից դուրս գան, տղամարդիկ հաճախ խմում են: Եվ իհարկե չեն բավարարվում մեկ բաժակ օղիով: Բայց հետո արդեն պատրաստ են անել ամեն տեսակի հրաշագործություններ, այդ թվում և սեքսուալ: Ինչ արած, տղամարդիկ ունեն այդ տեսակ թերություններ:

Կանանց ինչ հոգ, թե տղամարդը խմած է… Պառկում ու ստանում են հաճույք, իսկ ահա տղամարդը, որ ալկոհոլի ազդեցության տակ է, պետք է լուծի երեք բարդ խնդիր. ինչպե՞ս սկսել, ինչպե՞ս վերջացնել և ինչպե՞ս ընկնել այնտեղ, ուր պետք է:

Անկողնում ծխելը

Գուցե սա վտանգավոր է, բայց շատ տղամարդիկ (նաև կանայք) երբեք չեն հրաժարվի այս թերությունից:

Եվ ընդհանրապես, ի՞նչ է նշանակում վտանգավոր թերություն… Իհարկե, երբ սիրում եք նրան իր բոլոր վտանգավոր թերություններով հանդերձ: Իսկ սիրել նշանակում է նաև ներել նրա բոլոր հասկանալի թերությունները, այդ թվում նաև սեքսուալ…
blognews.am
Nare Atoyan