Ով չգիտի, մոտավոր նկարագրեմ թե դա ինչպես է արտահայտվում ու վերջապես թե ինչ հոգեվիճակի մասին է խոսքը.
Անուն Ազգանվան փոխարեն հաճախ կհանդիպես մոտ այսպիսի երևույթի.
Դրախտի դեսպան թիթիզիկ Անուլիկ
Քեզ սիրող Արմենչիկ
Մի տխուր տղա

Եվ սրանից բխող կարգավիճակներ, նույն թեմաներով նկարներ, այսպես ասած քոմմենթներ, որ ինքը ամենալավն է, որ «դե գիտես»… և այլն…
Իրո՞ք մեր դեռահասությունն այսքան հասարակ է, թե՞ սոց ցանցն է մեղավոր, որ ընդհանուր տենդենց է տարածել:
Ու այդ կարգի մարդը ո՞նց կարող է դառնալ հաստատված մարդ: Խնդիրն իրականում ավելի խորն ու ընդհանուր է քան կարող է թվալ:
Նման խնդիրները նման են ծառի աստիճանական աճին, ժամանակ է պահանջվում նրա աճի տարբերությունը նկատելու համար ,իսկ երբ նկատվում է, կամ ինչ որ բան փոխելն է դժվար, կամ էլ արդեն շատ ուշ է:
Խնդիր իրոք գոյություն ունի,և այն կա ամբողջ աշարհում,բայց նրա պատճառները շատ ավելի խորքից են բխում:Յուրաքանչյուր հոգեբան կամ մարդկային հոգեբանությունից տեղյակ մարդ կարող է նկատել,որ մարդու մոտ հոգեկանի զարգացումը ,ձևավորումը կամ հասունացումը լիարժեքորեն կարող է ընթանալ միմիայն իրականության մեջ,իրերի, երևույթների և մարդկանց հետ անմիջական շփման պայմաններում,էլ չէմ խոսում նրա սկզբնական ՝կայուն մտածելակերպի կամ աշխարհայացքի համար հիմք հանդիսացող հատկանիշների ձևավորման մասին,իսկ դեռահասը պարզ է, որ գտնվում է թե ֆիզիկապես և թե՛ հոգեպես հասունացման,ամենաակտիվ շրջանում:Քանի որ, դեռահասները հոգեպես դեռ լավ չեն զարգացած, նրանց վրա սոց ցանցերը կարող է շատ ավելի բացասական ձևով ազդել, հատկապես աղջիկների, որոնք բավականին շուտ կարող են սիրահարվել որևէ անծանոթ տղայի (երբեմն էլ ամուսնացած տղամարդու, որը ձևանում է չամուսնացած) ու տառապել վիրտուալ, ոչ իրական սիրով:
blognews.am
Sevan Aghajanyan