Խոյ

Երկուշաբթի կարող է որոշվել ձեր ճակատագիրը: Չորեքշաբթի ձեզ այնքան կզարմացնի սիրելի մարդու հետ աշխարհայացքների տարբերությունը, որ կարիք կլինի փնտրել շփման նոր ընդհանուր եզրեր: Կիրակին հարմար է ռոմանտիկ ընթրիքի համար:

Ցուլ

Ֆլիրտն ու սիրային հարաբերությունները ոչ ձեր սիրելիների հետ կարող են վտանգի տակ դնել ձեր մշտական հարաբերությունները. մի փնտրեք արկածներ: Եթե ցանկանում եք խուսափել սկանդալներից, ձեզ նորմալ պահեք: Կամ, գոնե, լավ թաքնվեք: Այն, ինչ երեքշաբթի կանեք ձեր սիրելիներից գաղտնի, անպայման ջրի երես դուրս կգա:

Երկվորյակ

Երեքշաբթի և չորեքշաբթի համառությունն ու կոպտությունը կարող են սիրելիի հետ լուրջ վեճի հանգեցնել: Հինգշաբթի զգույշ եղեք շփման մեջ, զգուշացեք չափից դուրս մտերմություն ցուցաբերելուց քիչ ծանոթ մարդկանց հետ:

Խեցգետին

Ձեր հայացքն այս շաբաթ կախարդական ուժ կունենա: Հին հայացքների փոփոխության հավանականություն կա: Բայց այս ժամանակահատվածն այդքան էլ հարմար չէ լուրջ որոշումներ կայացնելու համար, ուստի ավելի լավ կլինի դադար տալ ամեն ինչ մտածելու և ավելի ուշ որոշում կայացնելու համար:

Առյուծ

Հնարավոր է, որ սիրելի մարդու հետ հարաբերությունները զարգացման նոր փուլ դուրս գան: Հեքիաթային ամառը կօգնի ձեզ իրականացնել ձեր երազանքները: Բայց հիշեք, որ սերը չի հանդուրժում կողմնակի անձանց կողմից միջամտություն: Աշխատեք նրբազգաց լինել սիրելի մարդկանց հետ:

Կույս

Լավ կլինի, եթե դադարեք վշտացնել սիրելի մարդուն ձեր մեղադրանքներով, այլ օգնեք նրան դուրս գալ ներկա իրավիճակից: Ցանկալի չէ պատմել ամենքին ձեր անձնական կյանքի մասին, որպեսզի չհայտնվեք բամբասանքների էպիկենտրոնում: Երկուշաբթին և հանգստյան օրերը հաջող են հանդիպումների և ռոմանտիկ ժամադրությունների համար:

Կշեռք

Այս շաբաթ զերծ մնացեք որոշիչ զրույցներից և հարաբերություններ պարզելուց: Աշխատեք լինել մի-փոքր առեղծվածային և կտեսնեք, թե ինչպես կփոխվի իրավիճակն ու հնարավորություն կտա ուղղել նախկին սխալները:

Կարիճ

Անձնական հարաբերություններում հնարավոր է անկում և սառնություն: Դուք չեք հասկանա, թե ինչի եք ձգտում և ինչ եք ցանկանում միմյանցից: Հազվադեպ և կարճատև հանդիպումները կարող են վերջնական հարված հասցնել ձեր հարաբերություններին: Ամեն ինչ կախված է ձեզնից:

Աղեղնավոր

Ցանկալի է, որպեսզի սովորեք գոնե մի-փոքր հաշվի նստել սիրելի մարդու հետաքրքրությունների հետ. այս շաբաթ ձեզ ամեն ինչ չէ, որ կներեն: Հնարավոր են թյուրիմացություններ և վեճեր: Հարաբերությունների հարթեցման համար հարմար են չորեքշաբթին և հանգստյան օրերը: Մտածեք մի այնպիսի բան, որ կստիպի սիրելիին մոռանալ վիրավորանքը:

Այծեղջյուր

Ձեր հարաբերությունները թևակոխում են զարգացման ներդաշնակ փուլ: Չորեքշաբթի օրը կազմակերպված ռոմանտիկ հանդիպումը շատ հաջող կլինի: Հինգշաբթի աշխատեք չափազանց կտրուկ չլինել: Ուրբաթ երեկոյան ձեզ սպասվում է անմոռանալի ժամադրություն:

Ջրհոս

Սիրելի մարդու հետ հարաբերությունները շաբաթվա սկզբին կփոխվեն դեպի լավը: Վեճերը, կռիվները, թեժ քննարկումներն անցյալ կդառնան: Շաբաթվա վերջին ձեր հարաբերություններում լիակատար ներդաշնակություն կլինի:

Ձկներ

Ցավոք այն կերպարը, ում դուք պատկերացնում եք ձեր երևակայության մեջ, շատ է տարբերվում իրական մարդուց: Աշխատեք գոնե որոշ չափով գիտակցել դա, այլապես ձեզ սպառնում են լուրջ խնդիրներ անձնական հարաբերություններում:
blognews.am