Ոստիկանությունից հայտնել են, որ ամեն ինչ սկսվել է կայանատեղիում երկու աղջիկների վեճից: Կռվարարները տեղափոխվել են առեւտրի կենտրոն, որտեղ շարունակել են վեճը: Ըստ ականատեսների` հարյուրավոր մարդիկ են հավաքվել նրանց շուրջը: Հնարավոր է, որ աղջիկները կանչել էին իրենց համախոհներին, որոնք օգնության են շտապել: Կռիվը հանդարտեցրել են ոստիկանները եւ հատուկ նշանակության ջոկատայինները, հայտնում է ТСН-ը:
Կռվի պատճառով առեւտրի կենտրոնից մարդկանց տարհանել են: Նման բախումները կանխելու համար փողոցում շարունակում են հերթապահել իրավապահ մարմինների աշխատակիցները, գրում է lenta.ru-ն:
news.am