Եվ այսպես, մարդիկ սեքսով զբաղվում են…
Հանդերձարանում
Ռիսկային բան է, բայց պատահում է: Ավելի լավ է ընտրել փակվող դռներով խցիկներ, այլ ոչ վարագույրերով ծածկվող: Հանդերձարաններում սեքսի պատմությունները հիմնականում սկսվում են այսպես. «Ուրեմն մտանք հանդերձարան, որ փորձենք նրա նոր զգեստը…»
Հիվանդանոցում
Շատերն են պառկել հիվանդանոցում կամ այցելել իրենց սիրելիներին այնտեղ: Հարմար վայր է` բազմաթիվ անկողիններով և սայլակներով, անձնակազմն էլ միշտ զբաղված է: Եթե անձնական պալատ ունեք, համարեք, որ խնդիր չունեք: Իսկ եթե ընդհանուր պալատ է, ստիպված եք սպասել, մինչև այնտեղ մարդ չմնա: Բացի այդ` կան շատ չօգտագործվող սենյակներ, ծխարաններ և այլն:
Նավակում
Առագաստանավի վրա սեքսն անկրկնելի բան է, բայց նույնքան հիասքանչ է նաև սեքսը սովորական նավակում: Վարձով եք վերցնում նավակը և հասնում թաքուն վայր: Կարևորն այնպես չանել, որ նավակը շուռ գա:
Բաց պատուհանի առջև
Հանրության առջև սեքսով զբաղվել սիրող մարդկանց անվանում են դոգերներ: Նրանք բացում են վարագույրերը, միացնում լույսն ու սիրով զբաղվում: Իհարկե կա վտանգ, որ ձեզ կնկարահանեն, և ձեր վիդեոն հաջորդ օրը կցնցի համացանցը:
Կինոթատրոնում
Սա դեռահասների սեքսի վայրն է, բայց մեծահասակներն էլ հետ չեն մնում նրանցից: Երբեմն կինոթատրոնների սեանսներին գրեթե մարդ չի լինում, իսկ աշխատողներին այդքան էլ չի հետաքրքրում, թե ինչով են մարդիկ ներսում զբաղված: Երբեմն աղջիկները դժվարությամբ են համաձայնում նման քայլի, բայց կյանքը կարճ է, և փոքրիկ խենթություն անելու հնարավորություն գուցե էլ չլինի:
Աշխատավայրում
Աշխատասենյակներ, զուգարաններ, կոնֆերանս-դահլիճներ, տանիք… Ցուցակը կարելի է շարունակել: Մարդիկ կան, ում համար աշխատավայրում սեքսը էրոտիկ ֆանտազիաների առաջին հորիզոնականում է:
Զուգարանում
Լավ հաստատություններում զուգարանները բավականին մաքուր են լինում: Պետք է սեքսով զբաղվել կանգնած վիճակում, բայց ու՞մ է դա կանգնեցնում: Թեև ամեն մեկը չի համաձայնվի զուգարանում մերկանալ և սիրով զբաղվել:
Շարժման մեջ
Դա կարող է լինել ինքնաթիռում, գնացքում, ավտոբուսում, ավտոմեքենայում կամ էլ մոտոցիկլետի վրա:
Ձյան մեջ
Դահուկ քշելը երբեմն ավարտվում է սեքսով: Ցուրտ է և ոչ այդքան հարմար, բայց ո՞վ է ստիպում ամբողջովին մերկանալ: Բավարար է մերկացնել մարմնի անհրաժեշտ հատվածներն ու վերջ:
Ջրի մեջ կամ ափին
Ասում են՝ մեր նախնիներն ամենից շատ սիրել են սիրով զբաղվել ափին: Այնտեղ գրեթե չկային վայրի կենդանիներ, բացի այդ հիանալի տեսարան է բացվում:
blognews.am