Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն, 25-ամյա Է.Ս-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երեւանի Ներքին Շենգավիթ թաղամասում Հ. Ն.-ի վարձակալած սենյակում, վիճաբանության մեջ է մտել նրա հետ, որի ընթացքում օղու շշով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին եւ առողջությանը պատճառել կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: Պատճառն այն է եղել, որ Հ. Ն.-ն իր հերթին նախկինում ծեծի է ենթարկել Է.Ս.-ի ընկերուհուն: Իր ծեծված ընկերուհին դեպքի օրը գտնվել է ծեծվող երիտասարդի տանը:
Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը դատարան է ստացվել հունիսի 27-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
news.am