Խոյ
Հաճելի, թեթև օր է: Դուք էներգիայով այնքան լեցուն եք, որ անգամ չեք նկատում այն ջանքերը, որոնք գործադրում եք նպատակին հասնելու համար: Դուք ամենևին կասկածներ չունեք, որ հաջողություններ կունենաք, և շրջապատի մարդիկ կիսում են այդ տեսակետը: Օգնեք մտերիմներին հարցերը լուծելիս: Կարող եք հաստատել նոր ծանոթություններ, շահել մարդկանց համակրանքը: Այսօր դա դժվար չէ: Ցանկացած նախաձեռնություն այլոց կողմից աջակցություն կստանա, կարող եք կյանքի կոչել նաև ամենահամարձակ պլանները:
Ցուլ
Կարող եք հասցնել շատ դրական բաներ կատարել այսօր: Օրը խիստ հարմար է նոր գործեր սկսելու համար: Նախ, դուք կկազմեք անհատական գործողությունների պլան, երկրորդ, կկարողանաք ավելի մոտենալ ձեր նպատակին, անգամ եթե շարժվեք ոչ այնպես, ինչպես նախօրոք պլանավորել էիք: Ստեղծագործական վառ հատկանիշների դրևսորման օր է, ազատություն տվեք երևակայությանը: Օրվա երկրորդ կեսը հարմար օր է ռոմանտիկ հանդիպումների, անսովոր սիրային խոստովանությունների համար: Մի խուսափեք բացահայտ խոսել ձեր զգացմունքների մասին. դրանք հաստատ անպատասխան չեն մնա:
Երկվորյակ
Անհանգիստ օր է: Կատարվող իրադարձությունները ստիպում են հուզվել, դուք անհանգիստ եք նաև այն պատճառով, որ չեք կարող հստակ ասել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ձեր արարքները: Դժվար իրավիճակներում ձեզ կարող է օգնել միակ հարազատ ընկերը, ըստ որում՝ ոչ միայն խորհուրդով, այլև իրական օգնությամբ: Մի թաղեք ձեր գլուխը տնային գործերի մեջ: Այսօր դրանք ձեզ առանձնակի ձանձրալի կթվան: Կիսեք հոգսերը, ինչի հետևանքով կկարողանաք խնայել ժամանակը ու ուժը: Օրվա երկրորդ կեսին կարող եք ճամփորդել:
Խեցգետին
Զգայական լարումը մեծ է, օրը՝ դժվարին: Ոչ միանշանակ իրադրություն է, դուք դժվարանում եք որոշում կայացնելիս, քանի որ գործում եք կատաղի, այն ժամանակ, երբ պիտի պահպանեիք սառնարյունությունը: Դուք մոռանում եք նաև ձեր գործերի մասին, երբ հարթում եք այլոց թույլ տված սխալները: Օրվա երկրորդ կեսը այնպիսի ժամանակ է, երբ անհրաժեշտ է հոգ տանել ձեր մասին: Փորձեք վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, զբաղվեք սիրելի գործերով, կարող եք կամակորություններ թույլ տալ:
Առյուծ
Զգույշ եղեք: Օրը ընդհանուր առմամբ բարենպաստ է, բայց դժվարությամբ է համընկնում ձեր զգացմունքների հետ: Իրավիճակը հեշտությամբ է դուրս գալիս ձեր վերահսկողությունից: Դժվար են դասավորվում հարաբերությունները կանանց հետ: Փոխարենը կարողանում եք արագորեն ու առանց խնդիրների լուծել ֆինանսական հարցերը: Օրվա երկրորդ կեսին գործերը կհարթվեն, եթե սրտին մոտ չընդունեք մանր տնային անախորժությունները ու կենցաղային խնդիրները: Ուշադրություն դարձրեք սննդակարգին:
Կույս
Օրը հագեցած չի լինի իրադարձություններով, բայց ամեն ինչ դրական հունով է ընթանում: Օրվա առաջին կեսին կարող եք ընթացիկ հարցեր լուծել: Առօրյա հոգսերը արագորեն եք հաղթահարում, ձեզ բավականին ժամանակ է մնում հանգստի ու ընկերների հետ շփումների համար: Կարող եք լավ նորություններ ստանալ հեռվից: Կեսօրից հետո զբաղվեք աշխարհայացքը ընդլայնող զբաղմունքով՝ թատրոն, կինո, ցուցահանդես, գրականություն: Կարող եք ուսումնասիրել նոր լեզու:
Կշեռք
Լավ օր է ցանկացած հանդիպում կազմակերպելու համար: Դուք լավ եք հարաբերվում բացառապես բոլորի հետ, ըստ որում՝ հարազատների հետ սրված հարաբերությունները ևս կարող են հարթվել: Օրը բարենպաստ է ստեղծագործական մասնագիտությունների տեր անձանց համար: Օրը կարելի է եզրափակել ընկերական շփումներով, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Այսօր սկսված ռոմանտիկ հարաբերությունները հազիվ թե դինամիկ զարգացում ստանան: Սխալներից խուսափելու համար համբերատար եղեք:
Կարիճ
Կարևոր օր է, որի իրադարձությունները երկարատև բնույթ կարող են ստանալ: Ձեր ընդունած որոշումները ճշմարիտ են, չնայած որ ոչ միշտ եք կարողանում շրջապատի մարդանց բացատրել ձեր շարժառիթները: Շատ կարիճներ կարող են վճռել ու էապես փոփոխել կյանքը, կատարել քայլեր, որոնց երկար ժամանակ բարոյապես պատրաստվում էին: Հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ, անսպասելի հետաքրքիր առաջարկներ: Որքան հիմարիկ թվան արարքները, որոնք այսօր դուք կանեք, դրանց մասին ստիպված չեք լինի զղջալ:
Աղեղնավոր
Փորձեք առավելագույն ակտիվությամբ օգտագործել օրվա սկիզբը: Սա բարենպաստ օր է, որ թույլ կտա զգալի հաջողություններ գրանցել: Դրական միտումների ազդեցությունը կնվազի օրվա ընթացքում, իսկ դա նշանակում է, որ նպատակների իրականացման համար ստիպված եք ավելի շատ ջանք ու էներգիա ծախսել, քան կուզենայիք: Կարևորը՝ թույլ չտաք այլոց ներխուժել ձեր գործերի մեջ: Հարմար օր է փորձարկումներ կատարելու համար: Կարելի է փոխել արտաքին տեսքը, զբաղվել նոր սպորտաձևերով:
Այծեղջյուր
Ոչ միանշանակ օր է: Դուք կարող եք բացասական ազդեցության տակ հայտնվել, իսկ այլոց միջամտության հետևանքով կարող են տուժել ձեր արդյունքները: Չնայած մեծաքանակ խորհուրդներին ու ուղղորդումներին՝ դուք ստիպված եք գործել ինքնուրույն կերպով, որովհետև միայն դուք գիտեք ձեր իրական նպատակների մասին: Հնարավոր են վեճեր կանանց հետ: Տուժողի կարգավիճակում են նաև սիրելիի հետ հարաբերությունները: Ժամանակն է խոսել այնպիսի հարցերի մասին, որոնց քննարկումը դուք երկար ժամանակ հետաձգում էիք:
Ջրհոս
Օրը հարմար է կարևոր գործերի քննարկման, կենսական նշանակությամբ հարցերի ու ակտուալ խնդիրների լուծման համար: Մարդկանց կարող է թվալ, որ դուք թեթևամիտ ձեռագիր եք որդեգրել, իրականում դուք ավելին, քան լուրջ եք, ուշադիր՝ մանրուքների նկատմամբ, քննում եք ամեն քայլ: Որպես գործնական սկսված հարաբերությունները կարող են վերածվել ռոմանտիկ սիրավեպի: Կարող եք ճամփորդել, փոխել իրավիճակը, փոխել կյանքի սովորական ընթացքը:
Ձկներ
Օրը բերում է հաջողություններ, այդ թվում նաև՝ գործնական ոլորտում, որոնք նախկինում չէիք կարողանում լուծել: Սեփական ուժերի ու հնարավորությունների նկատմամբ վստահությունը թույլ կտա հասնել ձեր նպատակին, շահել ազդեցիկ մարդկանց համակրանքը: Հնարավոր են ուսումնական հաջողություններ, իսկ այսօր ձեռք բերված գիտելիքները ձեզ պետք կգան հետագայում: Կարող եք լրջորեն մտածել աշխատավայրը փոխելու մասին: Ձեզ կայցելեն ամբողջությամբ դրական մտքեր ու մտահաղացումներ:
emedia.am