Հետազոտությունը, սակայն, ցույց է տվել, որ այս երևույթը տղամարդու մոտ ի ծնե է, ասել է թե՝ նրա բնույթն է այդպիսին, հաղորդում է Raut.ru-ն: Այսպիսով, դրսևորվում է էվոլյուցիոն փուլը, երբ տղամարդիկ մեծացնում են իրենց, այսպես ասած, «վերարտադրողական հաջողությունները»: Եվ եթե կանայք նայում են տղամարդկանց դեմքին, երբ այն նրանց ծանոթ է թվում, ապա տղամարդիկ աչքերով փնտրում են գեղեցիկ կնոջ:
Սթիրլինգի և Գլազգոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ առաջին հայացքի պատաճառը կանանց և տղամարդկանց մոտ տարբեր է:
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կանայք տղամարդկանց ավելի գրավիչ են համարում երկրորդ անգամ, երբ գործում է ծանոթության սկզբունքը: Իսկ տղամարդկանց մոտ հակառակ արձագանքն է լինում: Այստեղ էլ գործում է, այսպես ասած, «նորության» սկզբունքը:
1in.am