Հետաքրքրասերները համացանցում սկսել են որոնել 21-ամյա գեղեցկուհու լուսանկարներն այն բանից հետո, որբ հունիսի 27-ին նա հայտարարվել է հեղինակավոր տիտղոսի հաղթող:

Բլոգերները միանգամից պարզել են, որ գեղեցկուհու հրեշտակային արտաքինը խաբուսիկ է: Առաջին ակնհայտ բաց լուսանկարները հայտնաբերվել են նույն երեկոյան՝ Յանայի Instagram-ի էջում:

Լուսանկարներից մեկում աղջիկը ներքնազգեստով զվարճանում է իր ընկերոջ հետ, մյուս լուսանկարներում Յանան՝ դարձյալ ներքնազգեստով, իրեն լուսանկարում է iPhone-ով:

Արդեն շաբաթ օրը հայտնի է դարձել, որ Յանան ոչ միայն տանն է սիրում լուսանկարվել, այլև հանրության առաջ է սիրում մերկանալ: Geometria պարբերականը հրապարակել է «Միսս Մինսկ»-ի լուսանկարները Մինսկի Dozari ակումբում Mojito Bar երեկույթի ժամանակ: Սկանդալից հետո բաց լուսանկարներն անհետացել են ռեսուրսից, սակայն արդեն ուշ է՝ նրա նկարները տարածվել են համացանցում:

Դրանցից մեկում աղջիկն էրոտիկ պարեր է պարում իր երկրպագուի հետ, մյուսում՝ նա կիսամերկ պառկած է բարի սեղանի վրա:

Dozari ակումբում արված լուսանկարները ոչ միանշանակ արձագանքներ են առաջացրել բելառուսական համացանցում: «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի տվյալներով՝ Բելառուսի լսարանը բաժանվել է 2 մասի: Մի մասը կոչ է անում հետ վերցնել կոչումը նրանից, մյուս մասը պնդում է, որ աղջիկն իրավունք ունի անձամբ որոշել՝ ինչպես վարվել սեփական մարմնի հետ:
1in.am

яна концевенко