Վայ ինչ սիրուն … են:
Հավատս էլ չի գալիս, որ բնական են:
Քնիր, սիրելիս, ես ինքս կլվանամ/կմաքրեմ/կհավաքեմ/կպատրաստեմ:
Երբեք ոչ մեկի հետ ինձ այսքան լավ չեմ զգացել:
Երկու գի՞ծ: Ես պապա եմ դառնալու՞: Կա՜յֆ:
Ինձ համար մյուս կանայք վերանում են, երբ կողքիս ես:
Արի անենք նենց, ոնց դու ես ուզում:
Ի՞նչ անեմ, որ քեզ վերադարձնեմ: Ես ամեն ինչի պատրաստ եմ:
Այո, մենք գնում ենք Հավայան կղզիներ: Այո, մի ամսով:
Ինձ բավարար է, բայց դու խմիր, եթե ուզում ես:
Իսկ ի՞նչ ես դու դրա մասին մտածում:
Վա՜յ, էս ինչքան ես նիհարել, չճանաչեցի:
Դու իմ ճանաչած բոլոր տղամարդկանցից լավ ես մեքենա վարում:
Ես ուզում եմ, որ քո մոտ իմ տան բանալիները լինեն:
Դու առաջին աղջիկն ես, ով իմ մամայի դուրն եկել է:
Ինչու՞ ընտրես, արի գնենք բոլոր հինգ զգեստները:
Մի՞թե դու տենց էլ ես կարողանում:
Ես քեզ սիրում եմ, արի ամուսնանանք:
Մի անհանգստացիր ոչ մի բանի մասին, ես ամեն ինչ կորոշեմ:
Ներեցեք, բայց ծաղկեփունջն ուղարկողը ցանկացել է անհայտ մնալ:
Եթե չես ուզում, կարող ես չաշխատել, ես ի վիճակի եմ ապահովել մեզ:
Ես պետք է իմանամ, թե ուր են գնում մեր հարաբերությունները:
Նազենի Հովհաննիսյա՞նը: Թափանցիկ զգեստո՞վ: Ինձնից ձա՞խ: Չէ, չնկատեցի:
Իհարկե դու ճիշտ ես:
Ինչ ուզում է լինի, թքած ունեմ. կարևորը մենք միասին ենք:
Ես հպարտ եմ քեզնով, աղջիկս:
Իսկ դուք կցանկանա՞ք նկարահանվել կինոյում:
Դուք այնքան արտահայտիչ արտաքին ունեք:
Այո, ես 100%-ով վստահ եմ:
Ի՞նչ նշանակություն, թե ինչ արժե, եթե քեզ դուր է գալիս:
Դու աշխարհի ամենալավ մաման ես:
Ախր ո՞նց կարող եմ զայրանալ քեզ վրա մեքենայի վրա խազի պատճառով:
Ընկերները կսպասեն:
Պատկերացնում ես` աշխատավարձս էլի բարձրացրել են:
Արի թքենք ամեն ինչի վրա ու հենց հիմա գնանք:
Ճիշտ կլինի, որ տան աշխատող վարձենք:
blog.liberal.am