Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ, հայտնաբերել են վարորդին՝ մահացած վիճակում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, վարորդը ավտոմեքենան վարելու ժամանակ հանկարծամահ է եղել, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքում քննիչ Մարատ Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:shamshyan.com
Գեղարքունիքի մարզում 62-ամյա վարորդը ավտոմեքենան վարելու ժամանակ հանկարծամահ է եղել
|
Կիսվել
Comments are closed.