Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը՝ մարզի քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով 2 հոգի մահացել է, 6 հոգի տեղափոխվել է Արագածի հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, քանի որ փրկարարները դեռևս ուշանում են: Արդեն ժամանում են նաև ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր Արագածոտնի մարզի քննիչների հետ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Բախման արդյունքում երկու մեքենաները կողաշրջվել են: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորների մի մասին տեղափոխում են Երևանի հիվանդանոցներ: — 19:10 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ քննչական խումբը պարզել է, որ մահացածը ГАЗель-ի վարորդն էր, ով Երևանի բնակիչ Սեյրան Պողոսյանն էր, իսկ ГАЗель-ը սպասարկում էր 406 համարի երթուղին, որը իրականացնում է Երևան-Սպիտակ ուղևորափոխադրում: Իսկ ЗИЛ-ի վարորդը ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Արագածի բաժին: Մահացածներին տեղափոխեցին ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզի Փրկարարական վարչության Ապարանի և Արագածի հրշեջ-փրկարարները: shamshyan.com