Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ փոքրիկին գետում խեղդել են Նադեինո գյուղի իրենց տնից ոչ հեռու:
Տաք հետքերով հաջողվել է ձերբակալել սպանության կասկածյալին: Պարզվել է, որ նա խեղդված փոքրիկի 7-ամյա ընկերուհին է, որը խոստովանել է, որ հենց ինքն է նման դաժանությամբ հաշվեհարդար տեսել ընկերուհու նկատմամբ:
«Աղջիկն ասել է, որ երբ Վիկայի հետ գտնվել է գետի ափին, վերջինս զայրացրել է իրեն ու թույլ չի տվել փորձել ականջօղերը: Փայտով ծեծելով փոքրիկին, աշակերտուհին նրան քարշ է տվել գետի խորքը, գլուխը մտցրել ջրի տակ եւ պահել այնքան, մինչեւ նա դադարել է կյանքի նշաններ ցույց տալ»,- Life News-ին հայտնել են Քննչական կոմիտեի Բուրիաթիայի քննչական վարչությունում:
news.am