Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ, նախկինում դատապարտված 23-ամյա Վահան Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Լեռնահովիտ գյուղի իր տանը, լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում, անհիմն կերպով վիճաբանել է «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից իր կանչով եկած շտապօգնության մեքենայի վարորդ Վաչագան Սամվելյանի հետ, հայհոյել է նրան:
Վաչագանը դիտողություն է արել անզուսպ տանտիրոջը:
Ըստ մեղադրանքի՝ Վահանը ցավագին է ընդունել Վաչագանի դիտողությունը, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ձեռքերով և աթոռով հարվածներ է հասցրել ու վարորդի առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս:
Վահան Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գործը դատաքննության է նշանակվել 2013 թվականի մայիսի 24-ին:
1in.am