Արթուր, դիջեյ, 28 տարեկան
Զուգագուլպա
Սեքսուալ, գեղեցիկ, բնորոշ է երկար ոտքերով կանանց և աղջիկներին, հատկապես սև գույնը: Համապատասխանում է կարճ կիսաշրջազգեստի հետ:
Կորսետ
Այս ներքնազգեստը ավելի շատ բնորոշ է կանանց, քան աղջիկներին, գեղեցկացնում է մարմինը, նաև ընդգծում է այն: Գեղեցիկ է սպիտակ գույնը բաց վերնաշապիկի տակից:
Ստրինգ
Վերջին ժամանակաշրջանի ներքնազգեստ է, սեքսուալ է, սակայն ամեն կնոջ կամ աղջկա համար չէ: Ունի յուրահատուկ դիզայն, ավելի սազական է նուրբ կառուցվածք ունեցող աղջիկներին ու կանանց:
Դավիթ, իրավաբան, 22 տարեկան
Զուգագուլպա
Հա, սիրում եմ, շատ լավ կարծիքի եմ կանացի զուգագուլպաների մասին: Դրանք կնոջ ոտքերին առանձնահատուկ հմայք են տալիս:
Կորսետ
Կորսետ էլ եմ սիրում: Իմ կարծիքով այն գեղեցկացնում է կնոջը:
Ստրինգ
Դա արդեն նայած, թե ով է կրում: Ամեն աղջկա չի, որ սազում է: Չեմ սիրում, երբ կռանալիս երևում է, սակայն ծովափին գեղեցիկ է նայվում: Եթե գեղեցիկ կազմվածք ունի, գեղեցիկ է:
Կարեն, ռադիո ինժեներ, 25 տարեկան
Զուգագուլպա
Զուգագուլպան ընդհանրապես երկու դեր է կատարում. կնոջը տաք է պահում և խելքահան է անում տղամարդկանց: Այն կնոջն ավելի կրքոտ է դարձնում, հատկապես ժանյակների մասը:
Կորսետ
Նույնն էլ կորսետի մասին կարելի է ասել: Կորսետի մեջ ինձ դուր է գալիս այն, որ դրանց մեջ կանացի կուրծքն ավելի հավաք, ուստի ավելի կրքոտ է երևում:
Ստրինգ
Ինձ հետաքրքիր է` ո՞ր մի նորմալ տղամարդը չի սիրում ստրինգ: Այն ընդգծում է կնոջ հետույքը` ծածկելով ավելորդությունները:
Արման, ատամնաբույժ, 21 տարեկան
Զուգագուլպա
Գեղեցիկ են գեղեցիկ կրելու դեպքում, կնոջն ավելի գեղեցիկ են դարձնում:
Կորսետ
Չեմ սիրում, ինչ-որ սադո-մազո տարրեր կան, մտրակն է պակասում 🙂
Ստրինգ
Ստրինգը գեղեցիկ է, եթե հետույքն է գեղեցիկ 🙂
Վախթանգ, նկարիչ, 25 տարեկան
Զուգագուլպա
Գայթակղիչ է, ստեղծված է մարդկանց կողմից, սակայն ես նախընտրում եմ առանց դրա:
Կորսետ
Գեղեցիկ է, օգնում է ավելի լավ ստեղծագործել: Ընդհանրապես սիրում եմ ներքնազգեստով կանանց, հատկապես երբ արդեն դրանք հանել են իրենց վրայից:
Ստրինգ
Գեղեցիկ է: Ընդհանրապես նկատել եմ, որ հայ աղջիկները կռանալիս սովորություն ունեն բաճկոնը իջացնելու կամ տաբատը վեր ձգելու: Դա ինձ զվարճացնում է:
Վարդան, ծրագրավորող, 24 տարեկան
Զուգագուլպա
Գրգռիչ է միայն սև գույնը, և երբ ժանյակները երևում են:
Կորսետ
Սեքսուալ է, երբ կիսաթափանցիկ է:
Ստրինգ
Սև և կարմիր գույնն առավել գրգռիչ են: Իսկ ընդհանրապես սիրում եմ: Բոլոր երեք պարագաներն էլ սեքսուալ են նրանով, որ իրենք իբր ծածկում են կնոջ մարմնի էրոտիկ մասերը, բայց նաև գրեթե չեն ծածկում… Ու կինն ավելի սեքսուալ է նայվում այդ պարագաներով, քան մերկ:
Վ.Ա., ճարտարապետ-դիզայներ, 26 տարեկան
Զուգագուլպա
Ես լավ եմ վերաբերվում, սակայն գիտեմ, որ դրանք սեզոնային են: Շատ մեծ կիրք են առաջացնում:
Կորսետ
Կորսետի իմաստն այդքան էլ չեմ հասկանում: Պարզապես սիրում եմ, երբ կնոջ մարմինը բաց է, իսկ կորսետը փակում է մարմնի ամենագեղեցիկ մասերից մեկը:
Ստրինգ
Ստրինգն իմ ամենասիրած ներքնազգեստը չի: Հասկանում եմ, որ շատ տղամարդիկ սիրում են ստրինգ, որովհետև կանացի հետույքը բաց է մնում, սակայն ես նախընտրում եմ կյուլոտները` դասական ձևվածքով ներքնազգեստը:
Ալեն, դիզայներ, 37 տարեկան
Զուգագուլպա
Օծանելիքի լավ բույր, բարձրակրունկ կոշիկներ, գելով հետ սանրած մազեր…
Կորսետ
Սև գույն եմ տեսնում, ալիքաձև արձակված մազեր… Կորսետն ինձ մոտ չգիտեմ ինչու սադո-մազո վիճակների հետ է ասոցացվում: Կարմիր ու սև կորսետ, նիհարիկ ու շատ ձիգ մարմին, կրակոտ աչքեր…
Ստրինգ
Լիքը, կլորիկ ու մեծ հետույք 🙂 Հարթ ու սեքսուալ աֆրիկյան մարմին:
Նյութը պատրաստելիս զրուցում էի ընկերներիցս մեկի հետ, ով ինձ մի բան ասաց ու գցեց մտածմունքների գիրկը. «Ամենագեղեցիկ կինը մերկ կինն է»:
BornToDie