Այս պահին ժամանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի և Երևանի հրշեջ-փրկարարները՝ 4 մարտական հաշվարկով, ինչպես նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության խմբերը: Բարեբախտաբար կրակը չի տարածվել. կոտրվել է միայն դատախազության դռան ապակին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում է գտնվում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ըստ Գ. Շամշյանի՝ ոստիկանության կենտրոնի բաժնի աշխատակիցներին հաջողվել է բռնել արարքը կատարողին, ով 51-ամյա Խաչատուր Ղալեչյանն է, ում տեղափոխեցին Ոստիկանության կենտրոնականի բաժին:shamshyan.com