Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ ժամը 05:00-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում նշված հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Մարմարաշեն գյուղի բնակիչ, 45-ամյա Լյովա Խաչատրյանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ փախուստի դիմած վարորդին և նշված ավտոմեքենան հայտնաբերելու համար: shamshyan.com
Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստի
|
Կիսվել
Comments are closed.