Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 34-ամյա Լիլիկ Ս-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի վարչական շենքի բակում ապտակել է ծառայողական պարտականությունները կատարող` ՀՀ ոստիկանության ՔՀԲ օպերլիազոր Խ. Թ-ին: Բացի այդ հարվածել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ավագ ոստիկան, ենթասպա Ս. Ս-ի դեմքին ու վերջինիս պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք:

Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Առաջիկայում կնշանակվի նոր դատական քննության օրը:
news.am