Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2106-ի վարորդը տեղում մահացել է, իսկ 2 հոգի տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ՃՈ հետաքննիչ Լևոն Բաբայանը: Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզի փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ 1 մարտական հաշվարկով, ջոկատի հրամանատար Հմայակ Նազարյանի գլխավորությամբ: Փրկարարները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ավտոմեքենայից դուրս են հանել մահացած վարորդի դին: Այս պահին վթարի վայրում աշխատում են նաև Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ քննիչ Արթուր Ադամյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է մահացած վարորդի և հիվանդանոց տեղափոխված երկու ուղևորների ինքնությունը: — 19:30 Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ մահացածը Վայոց Ձորի մարզի Արփի գյուղի բնակիչ 63-ամյա Ռաֆայել Բայաթյանն էր: Այս պահին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Օհանյանի ցուցումով վթարի վայր են ժամանում երկու քարշակ ավտոմեքենա, որպեսզի նշված ավտոմեքենաները տեղափոխվեն ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: shamshyan.com