Խոյ Անհաջող օր է: Արտասվում եք ցանկացած մանրուքից, վիճում բոլորի հետ, անպատասխանատու վարքագիծ եք ցուցաբերում: Էմոցիաները շատ ուժեղ են, հենց դրանք են ստիպում ձեզ ընդունել այնպիսի որոշումներ, որոնց համար հետագայում կզղջաք: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ դեռահասի վարք են ցուցաբերում: Օրինակ` հակամարտության մեջ են մտնում ճանաչված հեղինակությունների հետ, բողոքում ընդունված կաննոնների դեմ: Այսօր ցանկալի չէ ֆիզիկական աշխատանք ձեռնարկել: Պարապմումնքները նույնպես պետք է հետաձգել:
Ցուլ Ցանկացած խնդրի լուծմանը լուրջ մոտեցում ցուցաբերեք: Թեթևամտությունն անթույլատրելի է: Ընդ որում գործնական տրամադրություն չունեք` ցանկանում եք հետաձգել բոլոր գործերը և պարզապես անգործության մատնվել: Ցավոք սրտի, դուք չեք կարող այդպիսի շռայլություն թույլ տալ` հավաքվեք և սկսեք գործել: Մարդաշատ միջոցառումների մասնակցել խորհուրդ չի տրվում, նախապատվությունը տվեք մտերիմների հետ շփմանը:
Երկվորյակներ Ձեզ դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինել: Շրջապատի համակրանքը գրավելու համար պատրաստ եք էքստրավագանտ քայլերի դիմել: Չի հաջողվոմ պարզել հարաբերություններն այլոց հետ: Երկվորյակները հեշտ են սիրահարվում, բայց ցավոք, միշտ չէ, որ նրանց զգացումնքները փոխադարձ են: Բայց նշանի ներկայացուցիչները չեն վհատվում և ցանկացած պարագայում դրական տարրեր են գտնում:
Խեցգետին Համոզված եք, որ հաղթահարելու եք ձեր առջև ծառացած յուրաքանչյուր խնդիր, այդ իսկ պատճառով դրանց լուրջ չեք վերաբերվում: Սակայն հաջողությունը յուրաքանչյուր պահին կարող է դավաճանել ձեզ, այսպիսով պատրաստ եղեք նրան, որ պետք է քրտնաջան աշխատեք: Հաճախակի բախումներ կլինեն կոլեգաների և գործընկերների հետ, հաշտության եզրեր դժվարությամբ կգտնեք. վիճաբանությունները կարող են կոնֆլիկտի վերածվել:
Առյուծ Առյուծների կանխազգացումը շատ զարգացած է: Նրանք կարող են կանխագուշակել, թե ինչպես կծավալվեն իրադարձությունները, այսպես նրանք ոչ-միայն խուսափում են սխալներից, այլ նաև օգտատկար խորհուրդներ տալիս մտերիմներին: Հնարավոր է արգասաբեր ծանոթություններ ձեռք բերեք, դաշնակիցներ գտնեք, որոնց հետ միասին հիասքանչ ծրագրեր կյանքի կկոչեք:
Կույս Օրվա մեծ մասը կանցկացնեք հաճելի և հետաքրքիր մարդկանց միջավայրում: Ճիշտ է, հարցերը, որոնք կքննարկվեն հանդիպումների ընթացքում` առաջին հայացքից լուրջ բնույթ չեն կրի, սակայն մանրուքներից խոսելը երբեմն հաճելի է: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է մանր տարաձայնություններ ծագեն: Օրինակ` կենցաղային տեխնիկան կարող է շարքից դուրս գալ: Գործնական ակտիվությունը ցածր է: Դուք վայելում եք ուրախությունը, տոնախմբությունը:
Կշեռք Վառ, հիշվող ու հագեցած օր է: Հեշտ է գրավել հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը: Հնարավոր է թե ռոմանտիկ, թե ընկերական հարաբերություններ սկսվեն: Օրը բարենպաստ է նաև ֆինանսական տեսանկյունից, կարող եք մեծ գնումներ կատարել: Ցանկալի չէ միայն գործարքներ կնքել, որոնք կարող են կապված լինել անժարժ գույքի հետ: Օրվա երկրորդ կեսը հարմար է նաև ուղևորությունների համար:
Կարիճ Անհանգիստ, լարված, հետաքրքիր օր է: Դուք ինքնբուխ և հմայիչ եք, հեշտությամբ եք բարձրացնում շրջապատի տրամադրությունը: Հեշտ եք նոր ծանոթություններ ձեռք բերում: Հնարավոր է նոր փոփոխություններ լինեն ընտանիքում: Կուրախացնեն երեխաների հետ կապված նորությունները:
Աղեղնավոր Դուք չափազանց մեծ նշանակություն եք տալիս մանրուքներին, փչացնում ինքներդ ձեր տրամադրությունը: Շրջապատը կոչ է անում ձեզ դրական տրամադրվել, բայց դուք ցավոք ուշադրություն չեք դարձնում: Չի հաջողվում կենտրոնանալ գործերի վրա: Ցանկալի չէ նաև ֆինանսական հարցեր լուծել, պարտքով գումար վերցնել: Շատ դժվար է շփվել կանանց հետ: Աղեղնավոր-կանայք անգամ ընկերուհիների մեջ են հակառակորդ տեսնում:
Այծեղջյուր Օրվա ողջ կեսը տրամադրելու եք ընտանեկան խնդիրները լուծելու համար: Ձեր ոչ բոլոր գործողություններն են ընդունվում շրջապատի կողմից: Անբարենպաստ օր է, հատկապես ֆինանսական տեսանկյունից. հնարավոր է զգալի կորուստներ ունենաք: Դրամային մուտքերը բացառվում են: Ազատ ժամանակը ցանկալի է անցկացնել տանից դուրս:
Ջրհոս Անգամ եթե իրադարձությունների ընթացքը ձեր սրտով չի, դուք կարողանում եք հանգստություն պահպանել: Մինչ շրջապատը փորձում է նպատակներին հասնելու օգտակար միջոցներ գտնել, դուք սառնասրտորեն կյանքի եք կոչում ձեր գաղափարները: Հարմար օր է հյուրեր ընդունելու համար, ինչպես նաև` հեռավոր երկրներից ժաամանած: Երեկոն ցանկալի է անցկացնել հանգիստ պայմաններում` կարող եք ճանաչողական գրականություն ընթերցել:
Ձկներ Առավոտյան հնարավոր է խնդիրներ ծագեն, բայց դրանք արագ լուծում են ստանում: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ընթացք կունենա: Ձեզ հաջողվում է հարթել ձեր և մտերիմների միջև ծագած ցանկացած տարաձայնություն: Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր հարցերի լուծման համար: eMedia.am