27-ամյա բրիտանուհի Հեյզել Ջոնսին մեկ միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է առաջարկվել շնորհիվ այն բանի, որ նա ունի «բացառիկ անոմալիա»: Մասնագետները նշում են, որ այս բնածին արատը հանդիպում է միլիոնից մեկ կնոջ մոտ:
Հեյզել Ջոնսին է դիմել պոռնոֆիլմերի արտադրությամբ զբաղվող մի ընկերություն: Պրոդյուսերն առաջարկել է կնոջը մեկ միլիոն դոլար՝ ֆիլմում նկարահանվելու համար: Սակայն Հեյզելը վիրավորական է համարել առաջարկն ու մերժել այն. «Ես պատրաստ եմ ցույց տալ իմ առանձնահատկությունը ցանկացած կնոջ, կամ բժիշկ մասնագետի, բայց գումարի դիմաց չեմ համաձայնի նկարահանվել պոռնո ֆիլմում»:
Տարօրինակ է, սակայն իր այս յուրահատկության մասին Հեյզելն իմացել է 18 տարեկանում, երբ զուգընկերոջ խոստովանությունից ցնցված դիմել է բժշկի: Տղան ասել էր, որ ամեն անգամ նրա հետ սիրով զբաղվելիս այնպիսի զգացողություն է ունենում, ասես հարաբերվում է երկու տարբեր կանանց հետ: