Խոյ Այսօր կարելի է քննարկել ցանկացած հարց, ըստ որում՝ ինչպես հին զրուցակիցների, այնպես էլ նոր ծանոթների հետ: Դուք ոչ միայն հեշտությամբ ընդհանուր լեզու եք գտնում մարդկանց հետ, այլև հաղթանակած եք դուրս գալիս բանավեճերից, եթե դրանք առաջանում են: Հնարավորություն է ստեղծվում մեկնել հետաքրքիր ճամփորդության: Նշանի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան լուծել իրենց ֆինանսական խնդիրները: Օրը հաջող է խոշոր ձեռքբերումների համար, սակայն մինչ գնումներ կատարելը խորհրդակցեք ընտանիքի անդամների հետ:

Ցուլ Հաջող օր է: Ձեր ձեռքբերումները նկատելի են անզեն աչքով, դուք հիանալի կերպով լուծում եք բարդ խնդիրները, հաղթահարում եք այնպիսի խոչընդոտներ, որոնք ուրիշներին ստիպում են հանձնվել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է կարևոր խնդիրների լուծման համար: Դուք ունեք հիանալի մտքեր, որոնց իրագործման հարցում կօգնեն ընկերները: Նշանի շատ ներկայացուցիչների մոտ ի հայտ կգան նոր հետաքրքրություններ:

Երկվորյակ Հարմար օր է համագործակցություն սկսելու, համատեղ ծրագրերի իրագործման համար: Օրը բարենպաստ է օտար լեզուների ուսումնասիրման, արտասահման մեկնելու համար: Հնարավորություն կստեղծվի փոփոխություններ անել անձնական կյանքում: Այս օրվա իրադարձությունները երկարատև հետևանքներ կունենան, ուստի աշխատեք սխալներ չանել: Հնարավոր կլինի օգնել հարազատներին, դժվար իրավիճակում հայտնված ընկերոջը:

Խեցգետին Դուք կարող եք սարեր շուռ տալ, եթե դա անհրաժեշտ է: Էներգետիկ պոտենցիալը շատ բարձր է, դուք չեք հոգնում, անգամ եթե ստիպված եք հսկայական աշխատանք կատարել: Տհաճ մարդկանց հետ հանդիպումները չեն ազդում ձեր տրամադրության վրա, դուք բաց չեք թողնում զինաթափելու հակառակորդներին հնարավորությունը, խանգարել նրանց պլանի իրականացմանը: Հարմար օր է կանանց հետ շփման համար: Օրվա երկրորդ կեսը կոկետության, սիրախաղի, նոր սիրավեպեր սկսելու ժամանակ է:

Առյուծ Օրվա էմոցիոնալ ֆոնը բարենպաստ չէ: Դուք ամեն ինչ տեսնում եք մռայլ գույներով: Տհաճ մտքերը հանգիստ չեն տալիս, նյարդային լարվածությունն աճում է և օրվա վերջում հասնում գագաթնակետին: Երեկոյան պետք չէ պլանավորել կարևոր հանդիպումները, ռոմանտիկ ժամադրությունները: Ինչ աշխատանք էլ այսօր կատարեք, ուշադրություն դարձրեք մանրուքների վրա, աշխատեք ուսումնասիրել բոլոր նրբությունները: Վստահել կարելի է միայն նրանց, ով բազմիցս ապացուցել է իրենց նվիրվածությունը:

Կույս Ստիպված եք լինելու զբաղվել այնպիսի գործերով, որոնք կարևոր են ոչ այնքան ձեր, որքան շրջապատի համար: Եթե սխալվեք, ձեզ երկար ժամանակ դա չեն ների: Ի սրտե փորձելով օգնել դժվար իրավիճակում հայտնված մարդուն՝ Դուք երբեմն ձեզ անտակտ եք պահում և վիրավորվում, երբ ձեզ դա ասում են: Օրվա երկրորդ կեսը հարմար է միջոցառումներին, կոնֆերանսներին և սեմինարներին մասնակցության, հրապարակային ելույթների համար: Վեճերում Դուք հաղթանակ եք տանում, քանի որ ձեր փոստարկները համոզիչ են, իսկ Դուք՝ ինքնավստահ:

Կշեռք Հաճելի և արդյունավետ օր է, որը հնարավորություն կտա գտնել վերջին ժամանակներում Ձեզ հուզող հարցերի պատասխանները: Դուք նախընտրում եք ամեն ինչի մասին խոսել բաց, խուսափելով ակնարկներից, ինչը օգնում է հասնել փոխըմբռնման, նպաստում է արդյունավետ համագործակցությանը, հնարավորություն է տալիս հասկանալ, թե ով է իրականում ձեր ընկերը: Նշանի միայնակ ներկայացուցիչները կարող են նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսել, սակայն պետք է հասկանան, որ դրանք լուրջ բնույթ կստանան ոչ շուտ:

Կարիճ Օրը Ձեր առաջ դնում է բարդ խնդիրներ, դուք գտնում եք լուծման ոչ ստանդարտ, բայց էֆեկտիվ եղանակներ: Շրջապատողներին զարմացնում է ձեր խանդավառությունը: Ձեր գործերը նրանց թվում են տաղտկալի և անհեռանկարային: Սակայն շուտով պարզ կդառնա, որ իրականում դուք էիք ճիշտ: Նշանի ներկայացուցիչների մոտ վառ դրսևորում են ստանում ստեղծագործական ունակությունները: Հնարավոր է սիրավեպի սկիզբ որևէ վառ անհատականության հետ:

Աղեղնավոր Շրջապատի նկատմամբ Դուք շատ պահանջկոտ եք, սակայն Ձեր նկատմամբ՝ ոչ, ինչն էլ հանգեցնում է կոնֆլիկտների: Անտակտ արտահայտությունները, ոչ տեղին դիտողությունները ձեզ դարձնում են ոչ այնքան հաճելի զրուցակից: Մարդիկ նախընտրում են Ձեզնից հեռու մնալ, իսկ Դուք տառապում եք մենակությունից: Փորձեք փոխել Ձեր վարքագիծը և կտեսնեք, ինպես կփոխվի իրավիճակը: Օրվա երկրորդ կեսին զգայական ֆոնը կդառնա ավելի ներդաշնակ, դուք ավելի հանգիստ և վստահ կլինեք:

Այծեղջյուր Ոչ հիանալի, բայց ոչ էլ շատ բարդ օր է: Սխալվելու վտանգ կա, բայց նաև հնարավություն այն ուղղելու: Կարևորը չշփոթվել, ժամանակին սկսել գործել: Ինտուիցիան կհուշի, թե որ գործերն է անհրաժեշտ իրականացնել հենց հիմա, իսկ որոնք կարելի է հետաձգել: Օրվա երկրորդ կեսին ստիպված եք լինելու ջանք գործադրել, որպեսզի բացահայտեք գաղտնի չարակամներին: Արդյունքը կլինի ներդաշնակությունը մտերիմների հետ հարաբերություններում:

Ջրհոս Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, օրն ընդհանուր առմամբ հաջող է: Ձեր խնդիրն է նշանակություն չտալ մանր դժվարություններին, որոնք ի հայտ կգան ժամանակ առ ժամանակ, հումորով վերաբերվել թյուրիմացություններին և չկորցնել ինքնավստահությունը: Ձեռք կբերեք ինֆորմացիա, որը կկարողանաք օգտագործել Ձեր նպատակների համար: Մի հրաժարվեք սրճարան կամ ռեստորան գնալու հրավերից, դուք լավ ժամանակ կանցկացնեք

Ձկներ Դուք գիտեք, որ կարող եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ, և դրա համար չեք հանձնվում անգամ այնտեղ, որտեղ հանձնվում են ուրիշները: Օրը չի բերի որևէ պրոֆեսիոնալ գլխապտույտ հաջողություններ, սակայն հնարավություն կտա ամրապնդել Ձեր դիրքերը, ձեռք բերել ազդեցիկ մարդկանց հովանավորությունը: Բարենպաստ է տնային գործերի համար: Դրանց Դուք մոտենում եք հատուկ երևակայությամբ, ինչի շնորհիվ դրանք ձանձրալի չեն թվա:
emedia.am