Խոյ Այսօր հազիվ թե զգալի հաջողություններ գրանցեք, սակայն առկա է պոտենցիալ համագործակցության հնարավորություն, և ընդհանրապես՝ օրը կարելի է բարենպաստ համարել գործնական առումով: Դուք ձեզ ցուցադրում եք լավագույն կողմերով: Չնայած որ գտնվում են մարդիկ, ովքեր նյարդայնանում են ձեր ինքնագովազդից, բայց կարևոր է այն, որ դա իր պտուղները բերում է: Ձեզ պետք կգան հանկարծակի դրամական մուտքերը: Կանանց հետ շփվելու, հարաբերություններ կառուցելու համար հոյակապ օր է:
Ցուլ Դուք առիթ չունեք գանգատվելու էներգիայի ու կենսական ուժերի պակասից, բայց կարող են խնդիրներ առաջանալ այն բանի հետ, թե ինչպես պետք է դա կիրառեք: Ձեզ հեշտ է հունից հանել, ստիպել մասնակցել անօգուտ գործարկումներին: Խորհուրդ է տրվում հեռու մնալ այնպիսի որոշումներից, որոնք կարող են վերաբերել դրամական ու ունեցվածքային հարցերին: Օրը հարմար է մտերիմների հետ լավ ժամանակ անցկացնելու համար: Դուք կարիք ունեք նրանց ցուցաբերած զգայական աջակցության:
Երկվորյակ Հարմար օր է երկարատև պլանավորումների համար: Դուք չեք կառուցում օդեղեն ամրոցներ, ճշմարտացի եք գնահատում ձեր ուժերն ու հնարավորությունները: Եթե համառ լինեք, շահավետ գործարքներ կկնքեք, հնարավորություն կունենաք բարձրանալ մասնագիտական սանդղակով կամ էլ ազդեցիկ հովանավորներ գտնել: Հաջողությունը մի փոքր ուշանում է, բացառված չէ, որ նրա գալուստն ապահովելու համար կարևոր քայլեր ձեռնարկեք: Դուք շատ բաներ ունեք անելու թե՛ աշխատավայրում, թե՛ տանը, բայց անհրաժեշտ է հանգստի ու ժամանցի համար ազատ ժամանակ գտնել:
Խեցգետին Նշանի շատ ներկայացուցիչներին հաղթում են անդուր մտքերը, որոնց հետ դուք միայնակ մնալ չեք ուզում: Այսօր կարող եք քննարկման դնել ցանկացած տիպի հարց, ձեզ կհասկանան ճիշտ, կաջակցեն, լավ խորհուրդ կտան: Կարևորը՝ դուք կստանաք էներգիայի հսկայական լիցք, որն անհրաժեշտ է դժվարությունների հաղթահարման համար: Մի՛ անտեսեք մանրուքները. այսօր դրանք խիստ կարևոր են: Բեղմնավոր աշխատանքի համար անհրաժեշտ է հարմարավետ միջավայր: Այսօր դուք առանձնակի հակված եք այնպիսի մտքերի, որոնք վերաբերում են անցյալի իրողությունների վերաիմաստավորմանը: Դուք խիստ ինքնաքննադատության եք ենթարկում ձեզ, այն դեպքում, երբ անհրաժեշտ է քաջալերել ինքներդ ձեզ:
Առյուծ Շրջապատողներին դուք ավելի լավ եք հասկանում, քան ինքներդ ձեզ, դրա համար էլ շփումների մեջ բաց եք ու ոչ մի խոչընդոտի չեք հանդիպում: Լավ են հարաբերությունները հատկապես ձեր սեռի ներկայացուցիչների հետ: Կարող եք ձեռք բերել ամուր ընկերություն: Սիրավեպերի համար բարենպաստ օր չէ, խնդիրներից խուսափել չի հաջողվի: Օրը հարմար է գործնական բնույթի հանդիպումների համար, այդ թվում նաև՝ ոչ ֆորմալ միջավայրում: Դուք կարող եք մարդկանց գրավել ձեր հմտություններով, հումորի անկրկնելի զգացումով:
Կույս Օրվա առաջին կեսում ամեն ինչ հարթ չէ, ու դրանում կա ձեր մեղավորությունը: Դուք սուր կերպով եք արձագանքում ցանկացած մանրուքին, սրտին մոտ եք ընդունում անհեթեթ իրողությունները, բավականին հաճախ եք բարկանում մարդանց վրա: Ցանկալի չէ քննարկել կարևոր հարցեր, հանդիպել ղեկավարության հետ, խնդիրներ են հնարավոր գործարքների կնքման ժամանակ: Իսկ ահա օրվա երկրորդ կեսը ավելի հաջող է դասավորվում: Սա հանգիստ շփումների, շրջապատի մարդկանց հետ փոխհասկացվածության հասնելու ժամանակահատված է:
Կշեռք Ֆինանսական ոլորտը վտանգված է: Գնումները հազիվ թե հաջող լինեն, հույսներդ մի դրեք եկամտի վրա: Հանկարծակի բուսնած խնդիրները կարող են խոչընդոտել մասնագիտական մտահաղացումների իրականացմանը: Գործընկերների միջև կարող են ի հայտ գալ տարաձայնություններ, կխաթարվի համագործակցության հեռանկարը: Անձնական հարաբերություններում լուրջ խնդիրներ չեն առաջանա: Երբեմն կշեռքները վիճում են նրանց հետ, ում սիրում են ու միանգամից հաշտվում են՝ չթողնելով, որ կոնֆլիկտը բորբոքվի: Հումոր զգացումը այսօր ձեզ հատկապես օգտակար կլինի:
Կարիճ Գերակշռում է դրական զարգացումների ազդեցությունը, օրը լավ է դասավորվում: Այսօր ձեզ հատուկ է սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, մարդիկ չեն կասկածում, որ դուք այսօր կարող եք մեծ նվաճումների հասնել: Օրը հարմար է եկամտի ստացմանը միտված համագործակցության հեռանկարներ գծագրելու համար: Նախընտրելի են ցանկացած գործարքների, աշխատանքային պայմանագրերի կնքումները: Դուք կարողանում եք կարգի բերել ձեր մտքերը, որից հետո է միայն հնարավոր կողմնորոշվել ապագայի մասին պլանների մեջ: Լուրջ անախորժությունների հավանականությունը քիչ է:
Աղեղնավոր Հաջողությունը ամենուր հետևում է ձեզ, դրա համար մի վախեցեք բարդ գործեր անելուց: Ձեր մասնագիտական հաջողությունները կարող են նախանձ առաջացնել որոշ գործընկերների մոտ, բայց լուրջ հակառակորդներ չեք ունենա: Զգույշ մնացեք տհաճ խոսակցություններից, բամբասանքներից: Անձնական կյանքում հնարավոր չէ դրական առաջխաղացում: Զույգերի հարաբերությունները ներդաշնակ են՝ ոչ առանց ռոմանտիկ երանգների: Միայնակ աղեղնավորները կարող են իրենց սիրուն հանդիպել:
Այծեղջյուր Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Չեն լինի ո՛չ հաջող գործարքներ, ո՛չ էլ շահավետ գնումներ, կուշանան նաև դրամական սպասելի մուտքերը: Ձեր ուշադրությունն է պահանջվում բարդ մասնագիտական հարցերի լուծման պարագայում, ըստ որում՝ համախոհներից պետք չէ օգնություն սպասել: Միայնակ մնալով՝ Այծեղջյուրները իրենց մեջ հայտնաբերում են նոր տաղանդներ, որոնք կօգնեն խնդիրները լուծելիս: Դուք գերագնահատում եք ձեր ուժերը: Այլ տեղ մի փնտրեք հաջողությունը: Իրականում ձեզանից է կախված դրա գտնվելու վայրը:
Ջրհոս Օրվա հիմնական խնդիրը նրանում է, որ դուք չեք ցանկանում հաշվի նստել այլոց ցանկությունների հետ: Անգամ եթե զիջումների եք գնում, դա չգիտես ինչու՝ ոչ ոք չի նկատում, մարդկանց աչքերում դուք շարունակում եք եսասեր մնալ: Հնարավոր են անախորժություններ գործընկերների հետ: Գումարի հետ մի շտապեք բաժանվել: Այսօր անհրաժեշտ թվացող ծախսերը իրականում անպետք են: Կանանց հետ դժվարությամբ եք ընդհանուր լեզու գտնում, դժվարությամբ եք շփվում նաև մտերիմ մարդկանց հետ:
Ձկներ Դուք պատրաստ եք ամեն ինչի, որպեսզի ստանաք ցանկալին, ու չեք զիջում, անգամ եթե խոչընդոտի եք հանդիպում: Ստպիպված եք խորմանկությունների դիմել, ինչը հաջող կլինի: Բարենպաստ օր է կանանց հետ գործնական հարաբերությունները քննարկելու համար: Համագործակցություն սկսելու համար շուտ է: Հնարավոր է ավելի արժեքավոր տեղեկատվության ստացում: Կարող եք վերանորոգում սկսել, բարեփոխել տան հարդարանքը, գնել տան համար նախատեսված տարբեր իրեր: Օրվա երկրորդ կեսը լավ է անցկացնել տանը: Հանգիստը թույլ կտա վերականգնել կորսված ուժերը:
eMedia.am