Բերդի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ Կարեն Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գիշերը 02:00-ի սահմաններում Տավուշի մարզի Հաղարծին գյուղի հարակից անտառամասում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայում, 17-ամյա Մ. Բ-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ եւ դրանով վերջինիս սպանելու սպառնալիքով, նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն:

29-ամյա Մկրտիչ Հ.-ին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դեպքից մոտ մեկ ամիս անց, գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղարծին գյուղում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում, անչափահաս Մ.Բ-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ եւ դրանով վերջինիս սպանելու սպառնալիքով, նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն:

Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 4-10 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է բնակավայրի չհեռանալու ստորագրությունը:

Գործը դատարան է ստացվել հուլիսի 11-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
news.am