Դեպրեսիայի նվազում: Հետազոտությունները ցույց են տվել, որ պարբերաբար սեքսով զբաղվող մարդիկ ավելի դիմացկուն են սթրեսի նկատմամբ:
Ագրեսիայի նվազում:Հաստատված է, որ երկարատև սեքսուալ անբավարարվածությունը հանդիսանում է ագրեսիայի առաջացման պատճառներից մեկը:
Մեծանում է մտածողության ճկունությունը: Դրա միջոցով էլ է՛լ ավելի է մեծանում այս կամ այն ազդակներին հակազդելու արագությունը:
Սեքսը նվազեցնում է սթրեսը: Սիրով զբաղվելը հանգստացնում և թուլացնում է, ինչպես նաև նպաստում է ինքնագնահատականի բարձրացմանը: Սեքսի միջոցով հոգեբանական առողջության բարելավումը պայմանավորված է մկանների թուլացմամբ: Մկանների թուլացումը առաջացնում է հանգստության զգացողություն: Սեքսը նպաստում է նաև հարաբերություններում լարվածության վերացմանը: Օրգանիզմում օքսիտոցինի քանակի ավելացումը, որն առաջանում է օրգազմի ժամանակ, առաջացնում է ուժեղ հուզական կապ և օգնում ձերբազատվել լարվածությունից:
Մարդիկ պետք է վերաբերվեն սեքսին որպես փոխադարձաբար համաձայնեցված էրոտիկ հաճույք: Հոգեսոմատիկան վկայում է այն մասին, որ մարմնական հիվանդությունները, դրանցից առաջացած խնդիրները փոխկապված են հոգեկան առողջության հետ:
Ուղեղի Կվինսլենդսկյան ինստիտուտի գիտնական Տոնի Բարտլետը հավաստիացնում է, որ սեքսով զբաղվելը, ինչպես և այլ ֆիզիկական ու մտավոր վարժությունները նպաստում են գլխուղեղում պրոլակտին հորմոնի արտադրմանը, որն էլ իր հերթին նպաստում է գլխուղեղում նոր բջիջների առաջացմանն ու տրամադրության բարձրացմանը: Գիտնականը խորհուրդ է տալիս հնարավորինս շատ սեքսով զբաղվել, որպեսզի ծերության տարիներին չտառապել գլխուղեղի այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են, օրինակ, Պարկինսոնյան կամ Այցգեյմերի հիվանդությունները:
Ֆրանսիացի բժիշկ Սիլվեն Միմունը կարծում է, որ սեքսուալ ակտիվությունն առաջնային նշանակություն ունի հոգեբանական հավասարակշռության համար: Այն մարդուն ուրիշներին դուր գալու, սիրելու և սիրվելու ունակության վստահություն է հաղորդում:

harmonya.am