Կին Խոյ
Խոյ կինը պետք է պատրաստ լինի երկարատև ճամփորդությունների և տեղափոխությունների: Հիմնականում դրանք կլինեն բիզնեսի գործընկերների հետ հանդիպումներ, որոնք ամբողջությամբ կկլանեն Խոյուհիներին: Տնային գործերը որոշակի տհաճությամբ կընկալվեն: Տարվա առաջին կեսը նվիրված կլինի ընտանեկան հոգսերին և ձեր հանդեպ հոգատարությանը: Հատուկ ուշադրություն կդարձնեք ձեր արտաքին տեսքին և բարեկեցությանը: Սիրելի մարդու հետ փակուղի մտած փոխհարաբերությունները ծանրակշիռ որոշման կարիք են զգում: Տարվա երկրորդ կեսը բավականին արդյունավետ կանցնի. Խոյերը հրաշալի կհանգստանան և նոր ուժեր կհավաքեն հետագա աշխատանքի համար: Հնարավոր է նույնիսկ նոր սիրավեպ:
Կին Ցուլ
Տարվա սկիզբը Ցուլերին հոգեկան ապրումներ կպատճառի երկրորդ կեսի հետ բաժանման կամ անպատասխան զգացմունքների պատճառով: Անպետքության զգացում կունենաք, ինչը ողջ սրությամբ կազդի կարիերայի աճի վրա: Մեծ ժամանակ կխլի աշխատանքը, որն այլևս ոչ միայն բավականություն չի պատճառի, այլև կանդրադառնա կարիերայի վրա: Այս իրավիճակը կփոխվի միայն ամռանը, երբ արտասահմանյան հանգստի հնարավորություն կընձեռվի, որը դրական կանդրադառնա ինչպես ուժերի կուտակման, այնպես էլ ինքնավստահության բարձրացման վրա: Արդեն տարեվերջին Ցուլերն ամուր կկանգնեն ոտքերի վրա` շնորհիվ նախկինում կորցրած սիրո, որը կխլի ամբողջ ժամանակը: Ընտանիքի և սիրած էակի մասին հոգ տանելու ցանկություն կառաջանա:
Կին Երկվորյակներ
Այն աղջիկները, ովքեր իրենց դեռ չեն կապել ամուսնական կապերով, այս տարի կջանան կյանքից վերցնել ամեն ինչ` սիրո փոխարեն նախապատվությունը տալով նվերներին ու ապահով կյանքին: Անընդհատ կփոխվեն զուգընկերները` փնտրելով նրան, թե ով ձեզ համար բարեկեցիկ կյանք կապահովի` ուշադրություն չդարձնելով զգացմունքներին: Ամուսնացած կանայք առանձնակի պահանջկոտ կլինեն ամուսինների հանդեպ` նրանցից առավել մեծ ակտիվություն ակնկալելով, ինչը ընտանեկան վեճերի հիմնական պատճառ կդառնա: Երկվորյակներն իրենք ակտիվ չեն լինի ո´չ կենցաղում, ո´չ աշխատանքում: Հետաքրքրություն է նկատվում թանկարժեք ՙխաղալիքների՚ և ուրիշի տղամարդու հանդեպ:
Կին Խեցգետին
Խեցգետին կանայք երեխաների և ընտանիքի մյուս անդամների հանդեպ խնամքի սուր անհրաժեշտություն կզգան: Հիվանդությունները հաճախակի կանհանգստացնեն ձեզ հատկապես տարվա առաջին կեսին, ինչը բացասաբար կանդրադառնա աշխատանքի վրա: Չնայած դրան, Խեցգետին կնոջ ամուսինը գոհ կլինի կենցաղային գործերի գերազանց վիճակից: Ընտանեկան հոգսերը չպետք է պատճառ դառնան ձեր հմայքի և սեքսուալության նվազման: Հակառակ դեպքում չզարմանաք, եթե ձեր երազների տղամարդը տարվի մեկ ուրիշով: Հիշեք կանացիության մասին` ուշադրություն դարձնելով ձեր մարմնին:
Կին Առյուծ
Իգական սեռի Առյուծ ներկայացուցիչներին հաջողությունը կուղեկցի Օձի տարվա հենց առաջին օրերից. բոլոր խնդիրները կլուծվեն Ձեր հմայքի և գրավիչ արտաքինի շնորհիվ: Անկախ և ինչ-որ չափով հանդուգն պահվածք կդրսևորեք, ինչը հրաշալի խայծ կլինի տղամարդկանց համար: Սա հատկապես վերաբերվում է չամուսնացած աղջիկներին: Ամուսնացած կանանց հաջողությունն էլ իր հերթին անվիճելի կլինի. նույնիսկ տղամարդիկ անկարող կլինեն նրանց դիմակայել. Առյուծ կանայք գլխավոր դիրք կզբաղեցնեն թե´ տանը, թե´ գործնական հարաբերություններում: Արտաերկրյա լավ հանգիստը դրական կանդրադառնա ձեզ վրա:
Կին Կույս
Կույսերն այս տարի կհասցնեն ամեն ինչ` տանը, աշխատավայրում, ընկերախմբում: Լիարժեք վերահսկողությունն ապահովված է` լինի ընտանեկան բյուջե, ամուսնու օրակարգ, թե երեխաների տնային առաջադրանք: Կույսերն առավել հազվադեպ կայցելեն գեղեցկության սրահներ` կապված առավել կարևոր, առաջնահերթ այլ գործերի հետ: Կույսերի զուգընկերները հաճախ կկորցնեն հավասարակշռությունը` նրանց խանդոտ հայացքների, ակնարկների պատճառով, ինչի հետևանքով վեճերն ու սկանդալները մշտական կդառնան: Տարեվերջին Կույսերը կհիասթափվեն մտերիմ ընկերուհու անազնվության պատճառով, ինչը կհանգեցնի լուրջ վեճի:
Կին Կշեռք
2013թ. Կշեռքների համար կանցնի հակառակ սեռի համար սեքսուալ գրավչության նշանի ներքո: Նրանք կզգան տարբեր տարիքի տղամարդկանց ձգողականությունը. նրանք հաճախ կսիրահետեն և առավել մոտ հարաբերությունների ակնարկ կանեն: Սակայն Կշեռքները սպառնալիքի տակ չեն դնի իրենց ազատությունն ու անկախությունը` անձնական կյանքը սահմանափակելով ինչ-որ պարտավորություններով: Աշխատանքում ակտիվ զարգացումը շոշափելի արդյունք կբերի. զբաղեցրած դիրքը կփոխարինվի ղեկավար պաշտոնով: Տարեվերջին խնդիրներ կառաջանան մտերիմների, ավելի շուտ` կրտսեր սերնդի հետ հարաբերություններում: Մթնոլորտը փոխելու համար հարկավոր է հրաժարվել սեփական սկզբունքներից:
Կին Կարիճ
Կարիճի համաստեղության տակ ծնված կանայք շատ ուժ և էներգիա կունենան նոր գաղափարների իրականացման համար: Ամենահամարձակ սպասումների և երազանքների իրականացման համար կօգնի ոչ միայն սեփական համառությունը, այլև ընկերների աջակցությունը: Կարիճները կհասցնեն ամեն ինչ` տնային տնտեսությունը, երեխաների դաստիարակությունը, կհասցնեն ուշադրություն դարձնել իրենց կանացիությանն ու անկրկնելի տեսքին: Ընտանիք ունեցող Կարիճուհիները կարող են կողմնակի այլ հետաքրքրություններ ունենալ: Ազատ կանայք կհասկանան, որ պատրաստ են ամուսնական կապերով կապվել իրենց երկրորդ կեսի հետ:
Կին Աղեղնավոր
Աղեղնավոր կանայք մշտապես շրջապատված կլինեն ուժեղ սեռի ներկայացուցիչներով` նրանց ուշադրությանը պատասխանելով սիրախաղով: Սիրած մարդու փնտրտուքները կարող են ավարտվել բուռն հետաքրքրություններով և Աղեղնավորի սեքսուալ արկածներով: Ընտրյալին գտնելու ցանկության բավարարման համար կին Աղեղնավորը մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն կընկնի, սակայն բոլոր փորձերը կավարտվեն անհաջողություններով ու բաժանություններով: Ամուսնացած կանայք մշտապես ուշադրություն կդարձնեն ամուսնու կողմից փոխըմբռնմանը, ինչը կհանգեցնի կա´մ հերթական վեճի, կա´մ կրքոտ գիշերվա:
Կին Այծեղջյուր
Այս նշանի ներքո ծնվածներին 2013թ. ինքնաիրացման կուլմինացիոն պահ կներկայացվի. նկատվում է արտասովոր նպատակասլացություն, կարիերայով և ստեղծագործ կյանքով զբաղվելու արդյունավետ շրջան: Միայն թե տղամարդկանց հետ հարաբերությունները կուղեկցվեն սառնությամբ և ներփակվածությամբ, ինչը, որպես կանոն, վախեցնում է նույնիսկ այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են իրենց կյանքը կապել Այծեղջյուրի հետ: Ամուսնացած Այծեղջյուրները ամուսինների հետ «լուռ պայքարի» նախաձեռնող կլինեն, ընտանեկան զրույցների փոխարեն կնախընտրեն երկարատև լռությունը, որին կարող է հաջորդել բաժանման ծրագիրը:
Կին Ջրհոս
2013թ. Ջրհոսներն իրենց կնվիրեն սիրած տղամարդու փնտրտուքներին, ընդ որում` այդ նպատակին հասնելու ցանկությունը ամեն ինչից վեր է լինելու: Դրված խնդիրը նրանց կտանի մինչև վերջ, ինչից հետո ենթադրվում է լրիվ լիցքաթափում և հետագա լիարժեք կյանք: Չամուսնացած Ջրհոսներին խորհուրդ է տրվում ամուսնանալ Օձի տարում: Ընտանիք ունեցողները հոգ կտանեն տան հարմարավետության և դրական մթնոլորտի մասին: Դրանով հանդերձ` տղամարդու հետ ազատ հարաբերություններն անհանգստության պատճառ չեն դառնա:
Կին Ձկներ
Ի սկզբանե Ձկները տրամադրված կլինեն իրենց երկրորդ կեսի հանդեպ հարազատ վերաբերմունքի, ընդ որում` ընտրյալը, բառի բուն իմաստով, ձեռքերի վրա կպահի սիրած կնոջը: Այսպիսի հարաբերությունները չեն խանգարի ոչ կարիերային, ոչ ուժեղ սեռի մյուս ներկայացուցիչների հետ հարաբերություններին: Գլխավորը` ողջամտության սահմաններում սիրախաղը խոշոր տհաճություններ չառաջացնի ընտանիքում: Կին Ձկները չպետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն ֆինանսական խնդիրներին, այլ զբաղվեն տնային գործերով և վայելեն այն զգացմունքները, որոնք հաստատ կստանան:
esyes.am