Խոյ Բարդ ու անորոշ իրավիճակ է, բայց դուք անպայման ելք կգտնեք, եթե աշխատացնեք ձեր հնարամտությունը ու նույնքան բացառիկ ինտուիցիան: Ցանկալի չէ գլխովին մտնել սեփական հարցերի լուծման պրոցեսի մեջ, նայեք ձեր շուրջը, ուսումնասիրեք մանրուքները: Այս օրը հարմար է ընկերական հանդիպումների, մտերմիկ շփումների կազմակերպման համար: Ռոմանտիկ հանդիպումները ևս հաջող ընթացք են խոստանում, եթե գործի դնեք ձեր վառ երևակայությունը: Ֆինանսական առումով ևս հաջող օր է սպասվում:

Ցուլ Օրվա սկզբում ճակատագրական հարցեր լուծելու համար ամենահարմար ժամանակահատվածը չէ: Դուք խնդիրներ կունենաք իրադրությունը օպտիմալ կերպով գնահատելու հետ կապված, դժվար է սահմանազատել այն, ինչ իրականում է կատարվում և այն, ինչ կատարվում է միայն ձեր երևակայության մեջ: Ձեզ այցելող մտքերը այնքան էլ լավը չեն, իսկ երբ մարդիկ ասում են ձեզ այդ մասին, դուք հուսահատվում ու նեղանում եք: Օրվա երկրորդ կեսին կգերակշռեն դրական զարգացումները, հնարավոր են աշխատանքային վառ հաջողություններ:

Երկվորյակ Ընդհանուր առմամբ օրը բարենպաստ է, բացառությամբ օրվա սկզբի, երբ հնարավոր են լարված տհաճ իրավիճակներ: Ստիպված եք ջանք կիրառել աշխատանքային կոնֆլիկտներից խուսափելու համար: Եթե որևէ մեկին նեղացնեք, «հավատարիմ» թշնամի ձեռք կբերեք: Գործնական հարաբերություններում դուք կարողանում եք լավ տպավորություն թողնել: Դուք լուծում եք ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև անձնական բնույթի հիմնախնդիրները: Երկվորյակներին ուղեկցում է բացառիկ հաջողությունը հատկապես ստեղծագործական բնույթի գործերում:

Խեցգետին Օրը կարող է հաջող ընթացք ստանալ, սակայն կպահանջի ձեզանից կամքի ու ինքնակարգավորման դրսևորումներ: Տհաճ գործերը լուծեք միանգամից, մի թողեք վաղվան և ընդհանրապես, ավարտին հասցրեք բոլոր գործերը մինչ մեկ այլ գործի անցնելը: Պահպանողականությունը, նորը փորձելու անցանկալիությունը կխանգարի ձեզ անհրաժեշտ արդյունքի հասնել: Օրը հարմար է հեռահար պլանների քննարկման համար: Կարելի է պլանավորել ճամփորդություններ, համատեղ հանգիստ, խոշոր գնումներ: Ֆիզիկական բեռնվածությունը ձեզ օգտակար է:

Առյուծ Հարմար օր է, որպեսզի ինչ-որ կարևոր ու հետաքրքիր բան անեք: Բարդ խնդիրները ձեզ չեն վախեցնում, դուք խանդավառ եք դրանց իրագործման հարցում: Կարող եք համարձակորեն ձեռնարկել նաև նոր գաղափարներ, որոնք երբեմնի այցելել են ձեզ որպես դժվար իրագործելի երազանքներ: Մի ծանրաբեռնեք ձեզ, քանի որ կենսական ներուժն այնքան էլ բարձր չէ ու հոգնությունը կարող է ինքնազգացողության վատթարացման պատճառ դառնալ:

Կույս Բեղմնավոր աշխատանքի օր է: Չնայած որ ոչ ամեն ինչ է հեշտությամբ տրվում, ձեր հաջողություններն ակնհայտ են: Կարող եք նոր առաջարկներ ստանալ: Նոր աշխատանքի դուրս եկող նշանի ներկաացուցիչները պետք է պատրաստ լինեն գործընկերների հետ անհամաձայնության: Ժամանակի ընթացքում ձեր բոլոր արժանիքները կգնահատվեն: Ուշադրություն դարձրեք մարդկանց վրա թողած ձեր տպավորության վրա: Դուք դժվարությամբ կկարողանաք գաղտնի պահել որոշակի տեղեկատվություն, որը վերաբերում է ձեր անձնական կյանքի իրողություններին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ:

Կշեռք Բարենպաստ օր է ցանկացած գործնական շփման համար, լավ են անցնում բոլոր տեսակի բանակցությունները: Ոչ ֆորմալ միջավայրում դուք հեշտությամբ եք քննարկում կարևոր հարցերը, իսկ երեկույթների ժամանակ հետաքրքիր ծանոթություներ եք հաստատում: Հարմար օր է ազդեցիկ մարդկանց հետ հարաբերվելու համար: Օրվա երկրորդ կեսը ուժեղ զգացմունքների ու կրքերի ժամանակահատված է: Շատ Կշեռքներ կորցնում են գլուխները, կատարում են քայլեր, որոնց մասին հետո զղջում են:

Կարիճ Բարդ օր է: Այլ կենդանակերպի նշանները թերևս ընկրկեին դժվարությունների առաջ, բայց Կարիճները նետվում են պայքարի մեջ, ու ոչինչ չի կարող նրանց կասեցնել: Դժվար թե օգնականներ ունենաք, բայց շատերի համար որպես օրինակ կծառայեք: Օրվա երկրորդ կեսի զարգացումները կապացուցեն, որ դուք ամեն ինչ ճիշտ եք արել: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, բեղմնավոր համագործակցության սկիզբ: Դուք արագորեն կապեր եք հաստատում, կորցնում գլուխը, սիրահարվում, բայց հազիվ թե ձեր զգացմունքները փոխադարձ լինեն:

Աղեղնավոր Այսօր հաջողությունը ձեզանից երես է թեքել, իսկ դա նշանակում է, որ հաջողություններ գրանցելու համար տքնել է պետք: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, բայց ոչ միանգամից: Դուք չեք ցանկանում ականջ դնել այլոց մտքերին, արհամարհում եք գործընկերների տեսակետը և միայն սեփական մտքերն եք համարում ուշադրության արժանի: Ցանկալի չէ հսկայական գումարներ ծախսել զվարճանքի վրա: Ձեզ գումար հետո շատ պետք կգա: Հնարավոր են հաճելի անակնկալներ օրվա երկրորդ կեսին:

Այծեղջյուր Խաղասեղանին դուք չափազանց մեծ բան եք դնում՝ հույս ունանելով ստանալ ավելին, բայց հազիվ թե ցանկալի արդյունք գրանցեք: Ավելի լավ կլինի շարժվել դանդաղ բայց հաստատուն քայլերով՝ խուսափելով անպետք ռիսկերից: Հույսներդ դրեք ստուգված գործընկերների վրա, իսկ նոր ծանոթների նկատմամբ զգույշ վարքագիծ դրսևորեք: Հնարավոր են չպլանավորված գործուղումներ: Օրը կարող է նշանավորվել անձնական կյանքի փոփոխություններով, եթե դուք համարձակվեք ազնիվ լինել նրա հետ, ում սիրում եք:

Ջրհոս Օրվա սկզբում ամենևին լավ տրամադրություն չունեք: Խնդիրները ձեզ թվում են անլուծելի խոչընդոտներ, դուք ձեր մեջ ուժ չեք գտնում օգտակար որևէ բանով զբաղվելու համար, իսկ եթե անհրաժեշտություն է ծագում որևէ ռիսկի գնալ, նախընտրում եք հրաժարվել մտահղացումից: Մի կողմ թողեք կարևոր գործերը, կազմակերպեք ակտիվ հանգիստ, լավ ժամանակ անցկացրեք: Այլ կերպ կանցնի օրվա երկրորդ կեսը, դուք տրամադրվել եք դրական զարգացումների, նպատակուղղված եք ու համառ:

Ձկներ Մի հուսացեք, որ այսօր աշխարհը շուռ կտաք, ավելի շուտ, ձեր ուժերը չեն հերիքի անգամ ընթացիկ հարցերը լուծելու համար: Հնարավոր է ինքնազգացողության վատթարացում, առկա է մանր վնասվածքների հնարավորություն: Օրը հարմար է հանգիստ զբոսանքների, բնության գրկում հանգստանալու, յոգայով զբաղվելու, ընկերների հետ անմիջական շփվելու համար: Օրվա իրական վտանգը ծախսերն են, որոնք կարող են զգալի լինել, բայց ինչպես հետագայում կպարզվի՝ արդարացված:

emedia.am