Խոյ Ամեն ինչ չի անցնի այնպես, ինչպես պլանավորված էր: Հանգիստ վերաբերեք դրան. այն, ինչ այսօր չեք հասցնի, կկատարեք ավելի ուշ: Ձեր նյարդային համակարգը այսօր հատկապես զգայուն է, այդ իսկ պատճառով ցանկալի չէ գտնվելն այն տեղերում, որտեղ դուք ձեզ լավ չեք զգում կամ շփումները տհաճ մարդկանց հետ: Ուղիներ փնտրեք դրական էմոցիաներ ստանալու:

Ցուլ Օրը լավ գաղափարներ է բերում, որոնց շնորհիվ լուծվում են բազմաթիվ հինավուրց խնդիրներ: Ձեզ դուր է գալիս այն ամենն, ինչ տեղի է ունենում ձեր շուրջը, ներքին ներդաշնակության զգացումը չի լքում ձեզ ոչ մի րոպե: Սա լավ օր է նոր ծանոթությունների համար: Դուք միանգամից հասկանում եք, ում հետ լավ փոխհարաբերություններ կունենաք, իսկ ումից պետք է հեռու մնալ: Օգտակար է ուրիշներին օգնելը, մասնակցությունը բարեգործական կազմակերպությունների գործունեությանը:

Երկվորյակ Թյուրիմացությունները սովորականից հաճախ են առաջանում, ստիպված եք լինում մեծ համբերատարություն ցուցաբերել, որպեսզի դրանք չվերածվեն լուրջ հակամարտությունների, որոնք երկար ժամանակով կարող են մռայլեցնել կյանքը: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Դրամական մուտքերը չնչին են կամ իսպառ բացակայում են, իսկ ծախսերը մեծ են, ինչը կարող է նոր վեճերի պատճառ դառնալ:

Խեցգետին Օրը բազմաթիվ իրադարձություններ է բերում, սակայն դրանք զարգանում են ոչ բարենպաստ հունով: Ընդհանուր պատկերը բավականին բացասական է: Դուք փոռթկուն եք, էմոցիոնալ, սակայն ոչ միշտ եք բավականաչափ կշռադատված ու ուշադիր, որպեսզի ճիշտ որոշում կայացնեք: Մի շտապեք ստորագրել փաստաթղթեր, գործարքներ կնքել, խոստումներ տալ: Ցանկացած քայլ պետք է մանրակրկիտ կերպով մտածված լինի:

Առյուծ Ձգտում եք շատ բան հասցնել, սակայն հենց հիմա է պետք որոշ չափով իջեցնել կյանքի տեմպը, որպեսզի չծախսեք բոլոր ուժերը: Մի փորձեք ամեն ինչ հասցնել, առանձնացրեք ամենակարևորը և կենտրոնացեք դրա վրա: Ընկերներն ու բարեկամները պատրաստ են ձեզ օգնության գալ, բավական է նրանց խելացի հանձնարարություններ տալ: Լավ օր է ոչ երկարատև ուղևորությունների համար, այդ թվում՝ սպոնտան. դրանք խոստանում են և դրական էմոցիաներ, և հետաքրքիր ծանոթություններ:

Կույս Այս օրը կապված է որոշակի էմոցիոնալ ցնցման, ուժեղ զգացումների, նոր տպավորությունների հետ: Դուք ուրախ եք, ձեզ ամեն ինչ հետաքրքրում է, տրամադրությունը խիստ բարձր է, սակայն երեկոյան հնարավոր է թուլություն, հոգեկան դատարկության զգացում: Անհրաժեշտ կլինի միջոցներ ձեռնարկել, որպեսզի վերականգնեք ուժերը, սակայն դա այնքան էլ հեշտ չի լինի, որքան կարող է թվալ:

Կշեռք Այսօր նշանակված հանդիպումները լավ են անցնում, դուք ստանում եք նաև դրական էմոցիաներ և ձեզ համար անհրաժեշտ պրակտիկ արդյունքները: Կարելի է լուծել բարդ խնդիրներ. այսօր դուք ի վիճակի եք հաշվի առնել տարբեր ֆակտորների մի ամբողջ շարք, մտածել մարտավարությունը: Լավ օր է գործարար հարցերը ոչ ֆորմալ միջավայրում քննարկելու, ձեզ համար օգտակար մարդկանց հետ հարաբերությունների ձևավորման համար:

Կարիճ Օրն անցնում է նույնիսկ ավելի լավ, քան սպասում էիք: Հաջողվում է ավարտին հասցնել այն գործերը, որոնք հատկապես կարևոր են, ճիշտ ձևով տեղակայել ակցենտները: Չարակամները, ումից պետք էր զգուշանալ, մնում են ստվերում և աշխատում են ձեզ չխանգարել: Կարելի է ձեռնամուխ լինել որևիցե բոլորովին նոր գործի, խախտել ձևավորված ավանդույթները, փորձեր անել. այս ամենը հաջողությամբ կպսակվի:

Աղեղնավոր Օրը խոստանում է մեծ ու թեթև հաջողություններ, հաղթանակ չարակամների նկատմամբ, հաճելի անակնկալներ և այլ ուրախություններ: Աճում է հետաքրքրությունն ամեն չուսումնասիրվածի ու անհասկանալիի նկատմամբ, նոր գործերին ձեռնամուխ եք լինում անկեղծ լավատեսությամբ և ոգևորությամբ: Որոշ Աղեղնավորների մոտ առաջանում է հոբբի, որը կարող է հետագայում դառնալ եկամտի աղբյուր:

Այծեղջյուր Ստիպված կլինեք շատ ժամանակ տրամադրել գործին, որը ձեզ համար այնքան էլ հետաքրքիր չէ: Սակայն խորամանկել չի կարելի, չէ՞ որ թույլ տված սխալները ստիպված կլինեք ինքներդ ուղղել: Այնպես որ ջանացեք ամեն ինչ միանգամից անել լավագույնս: Ցանկալի չէ որոշումներ կայացնել, որոնք վերաբերում են ֆինանսներին, գնումներ կատարել և այլն: Այսօր ձեզ համար հեշտ չի հասկանալ, թե ինչպիսի ձեռքբերումներ կարող եք ձեզ թույլ տալ, իսկ ինչպիսիք՝ ոչ:

Ջրհոս Անհանգիստ օր է, աշխատանքը շատ է, և ձեր ժամանակը հազիվ է բավականացնում ամեն ինչի համար: Կարող են դժվարություններ առաջանալ որոշ ընտանեկան խնդիրների լուծման հետ կապված, քանի որ մարդն, ում վրա սովորաբար հույս եք դնում, իրեն պահում է բոլորովին ոչ այնպես, ինչպես կցանկանայիք՝ ցուցաբերելով անպատասխանատվություն: Չարակամները ձեր մասին բամբասանքներ են տարածում, որոնք կարող են վտանգավոր լինել:

Ձուկ Չեք կարող գլուխ գովալ ոչ լավ տրամադրությամբ, ոչ բարձր կենսական տոնուսով: Ամենից շատ կցանկանայիք այս օրն անցկացնել հանգիստ, առանց աշխատելու, առանց որևիցե բան անելու՝ ընդ որում չլսելով ոչ մի քննադատություն: Ցավոք՝ դա հնարավոր չէ: Շրջապատը ցանկանում է, որպեսզի դուք գործեք, գործեք ու կրկին գործեք, և նրանք չեն դադարում այդ մասին հիշեցնել: eMedia.am