Հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 20-ին Ռոստովի մարզի Կրիվյանսկայա գյուղի տնային տնտեսությունում երեք կանանց եւ երեխայի մարմին են գտել՝ պարանոցի եւ իրանի հատվածում բազմաթիվ կտրող-ծակող վնասվածքներով։
ՆԳՆ ԳՎ-ի տվյալով՝ պոլիէթիլենային պարկերում հայտնաբերվել են 46-ամյա տնային տնտեսուհու, նրա 25-ամյա դստեր եւ 23-ամյա հարսնացուի եւ 2 տարեկան թոռան մարմինները, հայտնում է yuga.ru-ն։
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ սպանության մեջ կասկածվում է նախկինում դատված անօթեւան տղամարդը։ Ոստիկանությունը որոնում է ենթադրյալ հանցագործին։
news.am