Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից մահացած` իրենց մոտ է տեղափոխվել Ագարակ քաղաքի բնակչուհի, 29-ամյա Նելլի Ա.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի շքամուտքում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Նելլի Ա-ն մարմնի տարբեր մասերին դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել եւ նրան սպանել է ամուսինը` 34-ամյա Միխայել Վ.-ն:

Նույն օրը, ժամը 01.30-ին, Միխայել Վ.-ն ներկայացել է ոստիկանություն եւ հայտնել, որ ընտանեկան հարցերի շուրջ առաջացած վեճի արդյունքում սպանել է կնոջը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Միխայել Վ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
news.am