Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 15.00-ի սահմաններում Երեւանի բնակիչ 29-ամյա Արթուր Հակոբյանը, վարելով Mercedes մակնիշի 35 PL 496 համարանիշի ավտոմեքենան, Դիլիջանի երկրորդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին եւ գլորվելով ընկել ներքեւ:
Վթարի հետեւանքով վարորդն ու 4 ուղեւորները տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն: Շրջանառվող լուրերի համաձայն մեքենայում գտնվողներն աշխատում են «Կենտրոն» հեռուստաընկերությունում:
news.am