Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան գրեթե կիսվել է, իսկ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ ըստ տեղեկությունների 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը: Տեղում են նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ վարչության պետ Արմանց Ցոլակյանը և ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ –քննչական խումբը, ովքեր այս պահին պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին և 2-րդ գումարտակների հրամանատարներ Արսեն Արշակյանն ու Սուրեն Խուդոյանը: Մանրամասները՝ քիչ ուշ: shamshyan.com