Քաղաքացիական ակտիվիստները, քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներ են անցկացնում Երևանի տարբեր հատվածներում, որտեղ ակտիվիստները հորդորում են չվճարել թանկացված 50 դրամները:

Ակցիայի շրջանակներում հայտնի մարդիկ իրենց մեքենաներով անվճար տեղափոխում են քաղաքացիներին:

Ակցիայի մասնակից աստղերի շարքը համալրվեց ևս մի քանի հայտնի դեմքերով: Freecar-ի ակցիային միացան երգչուհիներ Օլգա Այվազյանը, Սոնա Շահգելդյանը, Լիլուն, Արման Նշանյանը, ինչպես նաև «Գեներալի աղջիկը» սերիալի դերասանուհի Անի Երանյանը: