Ուրեմն, դեռ երեկ էս նկարն էր ֆռում Ֆեյսբուքով, թե բա Անդրեն հիվանդանոցում ա ու ինչ-որ առողջական խնդիրներ ունի: Էսօր էս մեր խելոքը հայտարարել ա, որ իր առողջության վատթարացման պատճառը գերծանրաբեռնված գրաֆիկն ա ու… տրանսպորտի թանկացումը: Ու ՛շարունակում ա իրա մելամաղձոտ մուտիտը. «Սրտիս ազդել են տեղի ունեցող անարդարությունները, որոնց մասին լռում էի, ներս գցում, ինչի պատճառով էլ այս օրին հասա: Հերիք է ստրուկի մտածելակերպ ունենաք եւ վախի մեջ ապրենք, Աստված միշտ արդարների հետ է: Իմանանք մեր իրավունքները, չճնշվենք եւ միջոցներ ձեռնարկենք կաշառակերների եւ այլ անամոթների դեմ»:
Տո ասա` այ ոչինչ, այ դերասան ու ձևիստ, ո՜ւմ գլուխն ես հարթուկում քո էդ մելամաղձոտ լոլոներով: Էդքան պլոճիկ չունեցար ծպտուն հանելու, մինչև վերջ էլ չհանեիր, ոչ թե էս էժանագին շոուն սարքեիր, թե մեջիդ ստրուկին սպանելուց ես վատացել: Չեմ հավատում սրա և ոչ մի բառին, ու եթե չլինեին նաև իրա դեմ ուղղված բոյկոտի կոչերը, վստահ եմ, որ Անդրյուշիկը սկի ձեն էլ չէր հանի թանկացման վրա, հետո էլ մի բան կբրնձեր, թե բա ստեղ չէի, հիվանդ էի, հարևանի կատուն էր սատկել, չեմ իմացել ու չեմ կարացել մասնակցել:
Ամոթ ունեցեք մի քիչ, ԱՐԱ՛, չի կարելի ամեն ինչից ձեր շոուբիզի նման էժանագին շոուի վերածել: Ու մի էլ ափսոսա, որ չես միացել, որովհետև առանց քեզ էդ շարժումը շատ ավելի մաքուր ա ու ազնիվ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=315599861910276&set=a.183395981797332.47236.100003807947267