Իսկ Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը 1 մլն 200 հազար դոլար են ծախսել 6 բացառիկ մահճակալ ձեռք բերելու համար: Ըստ Daily Mail-ի, Քիմն ու Քանիեն շուտով փոխադրվելու են Լոս Անջելեսի Բել Էյր թաղամասի իրենց տուն:

Աստղային զույգը որոշել է տունը լցնել միայն լավագույն եւ բացառիկ կահույքով: Քարդաշյանի համար կահույքը պատրաստում է այն ընկերությունը, որը սպասարկում է լոնդոնյան անվանի Savoy Hotel-ը:

Այդպիսի մահճակալ պատրաստվել է ընդամենը 60 հատ: Փաստորեն, Քիմ ու Քանիեն ընդգրկվել են «բացառիկ» երջանիկների շարքում:

Ավելի վաղ զույգը 900 հազար դոլար էր ծախսել 4 ոսկե զուգարանակոնքի, ինչպես նաեւ Electrolux-ից խոհանոցային տեխնիկա եւ Swarovski-ից սառնարան՝ կես մլն դոլար ընդհանուր արժողությամբ:

Տունը Քարդաշյանն ու Քանիեն գնել են 8 մլն դոլարով: Քարդաշյան ընտանիքի աղբյուրի տեղեկացմամբ, զույգը պատրաստվում է այն կահավորելու համար երկու անգամ ավելի ծախսել:
news.am