28-ամյա Արփինե Չաքմիշյանը ներկայումս Գյումրիի բժշկական կենտրոնում է, բժիշկներն ասում են, Արփինեն այնքան արյուն է կորցրել, որ ճնշումն իջել է 60/0։ «Հիմա վիճակը բավարար է, կազդուրվում է»։ Արփինեն հիվանդանոց էր տեղափոխվել հեմորագիկ շոկով։ Նա չցանկացավ զրուցել մեզ հետ։

Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ սոցիալական ցանցն է եղել պատճառը։ Նախաքննությունը շարունակվում է, հիմա Արթուրը Արթիկի քրեակատարողական հիմնարկում է, նրան մեղադրաք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով։ Արթուրին սպառնում է 3-7 տարվա ազատազրկում, թեեւ չի բացառվում, որ մեղադրանքը վերաորակավորվի եւ հոդվածը փոխվի…»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
news.am