Խոյ
Դժվար օր է լինելու: Այն օրերից է, երբ անգամ ամենաաննշան հաղթանակները չեն տրվի առանց լուրջ պայքար մղելու: Դժվար է ընդհանուր լեզու գտնել գործընկերների հետ, սեմինարներ, երեկույթներ այցելելու միտքը ոչ մի արդյունքի չի հանգեցնի: Ճամփորդել պատրաստվող Խոյերը պետք է պատրաստ լինեն դրա վրա ավելի շատ ժամանակ ծախսել, քան պլանավորել էին: Հեշտությամբ կարող եք բացասական ազդեցության տակ ընկնել, թույլ տալ սխալներ՝ հիմք ընդունելով չստուգված տեղեկատվությունը:
Ցուլ
Այսօր ծագած դժվարությունները հաղթահարվում են շնորհիվ ձեր հնարամտության, նաև շրջապատի մարդկանց իրական միտումների ու ցանկությունների մասին գլխի ընկնելու հետևանքով: Իրականում, այսօր ինքներդ եք թելադրում այլոց գործողությունները, թույլ եք տալիս ձեզ դիմել խորամանկությունների: Զգույշ եղեք ամեն ինչում, ինչ վերաբերում է ֆինանսական գործերին: Ցանկալի չեն խոշոր գործարքները, ականջ դրեք ազդեցիկ ընկերների խորհուրդներին, մանրազնին կերպով քննեք թեր և դեմ կողմերը մինչ որոշում կայացնելը:
Երկվորյակ
Օրը խոստանում է մասնագիտական փայլուն հաջողություններ: Դուք կարողանում եք առաջ անցել մրցակիցներից, զինաթափել ոչ բարյացակամ մարդկանց: Այն լրջությունը, որով մոտենում եք ցանկացած հարցին, թույլ է տալիս խուսափել մանր սխալներից, որոնք կարող են խոչընդոտել նպատակների իրականացմանը: Հիանալի օր է ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններ հաստատելու համար: Կարելի է մտածել ապագայի մասին, օրը հարմար է անձնական ու գործնական ոլորտի խնդիրները հարթելու համար:
Խեցգետին
Ձեզ հետ հաճելի է գործ ունենալը, դուք լավ եք հասկանում, թե ինչ են ուզում մարդիկ, գնում եք զիջումների, որոնք ձեզանից սպասում են: Միաժամանակ անուշադրության եք մատնել ձեր սեփական հետաքրքրությունները: Այսօր իսկապես կարող են հույսներդ դնել ձեր համախոհներից մեկի վրա: Ֆինանսական գործերի վիճակը ուրախալի է, կարելի կատարել լուրջ գնումներ: Ապագան ստիպում է իր մասին մտահոգվել, ճակատագրական որոշումներ կայացնելու օր է: Այն խնդիրները, որոնք պիտի լուծեք ինքնուրույն, ձեզ ամենևին չեն վախեցնում:
Առյուծ
Մասնագիտական ոլորտի վիճակը բարելավվելու համար հիանալի օր է, կարելի է հույս ունենալ իրական առաջընթացի: Ինտուիցիան հուշում է ձեզ, թե հատկապես որ գաղափարներն են կարևոր ու օգտակար: Կարող եք համարձակորեն կիսվել ձեր առաջադեմ մտքերով գործընկերների հետ: Դուք այսօր ամեն տեղ ու ամեն ինչում աջակցություն կստանաք: Անձնական հարաբերությունները ոլորտը տուժածի կարգավիճակում է: Դուք շատ եք սիրում հրահանգներ տալ, ու դա մարդկանց ոչ միշտ է դուր գալիս:
Կույս
Փայլուն օր է գործնական ոլորտը կարգի բերելու, նոր համախոհներ ու օգնականներ գտնելու համար: Ձեր գաղափարները դեռևս անհրաժեշտ աջակցության չեն արժանանում, սակայն մի կասկածեք այն բանում, որ դրանք մոտակա ժամանակներս իրականություն կդառնան: Դուք հեշտությամբ եք ընդհանուր լեզու գտնում անգամ այն մարդկանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում: Գայթակղելու, սիրաշահելու, համակրանք առաջացնելու հարցում այսօր հավասարը չունեք: Մեծ դրամական հոսքերը դուք կարողանում եք փայլուն կերպով տնօրինել ու ծախսել հաճույքով:
Կշեռք
Հեշտ չի լինի: Օրվա գլխավոր խնդիրը գործնական շրջապատի հետ հարաբերություններն են, որոնք ավելի քան խճճված են ու ոչ միանշանակ: Դուք հակված եք վիրավորվել անտեղի քննադատություններից, անգամ եթե դրանք կրում են կառուցողական բնույթ, իսկ ինքներդ երբեմն թույլ եք տալիս կտրուկ ու խոցող արտահայտություններ: Ձեզանից տարիքով ու մասնագիտական ցածր կարգ ունեցող մարդկանց հետ դժվար եք լեզու գտնում: Տուժողի դերում են նաև երեխաները: Միևնույն ժամանակ, դուք ժամանակին կստանաք հուշումներ ու խորհուրդներ, թե ինչպես է պետք դուրս գալ այդ քաոսից:
Կարիճ
Օրվա առաջին կեսն այնքան էլ հաջող ընթացք չունի, բայց ժամանակի ընթացքում դրական ազդեցությունները ուժգնանում են ու նկատելի դառնում: Ձեր նպատակաուղղվածությունը նախանձելի է ու կարող է բացել այնպիսի դռներ, որոնք փակ են բոլորի համար: Կարելի է փորձարկումներ անել, կիրառել ոչ ստանդարտ մեթոդներ, քանդել ստերոտիպներ: Ձեզ ամեն հարցում կօգնի ինտուիցիան: Օրվա երկրորդ կեսին լուրջ որոշումներ կարող եք կայացնել, ըստ որում՝ ոչ միայն աշխատանքային, այլև անձնական բնույթի: Կարիճները վերջապես կհասկանան, թե ինչ են իրականում զգում և ցանկանում:
Աղեղնավոր
Դժվար օր է: Դուք այնքան եք մտահոգվել սեփական ցանկությունների իրականացմամբ, որ տեսադաշտից բաց եք թողնում այլոց հետաքրքրությունները, իսկ դա կարող է վատ հետևանքներ ունենալ: Ինչ-որ մեկը կարող է վիրավորվել ձեր անհարկի մեկնաբանություններից, մյուսը կքննադատի ձեր եսասիրությունը, չարությունը: Ֆինանսական տեսանկյունից էլ ավելի դժվար օր է, ձեր նյութական վիճակը այնքան էլ կայուն չէ, ինչքան դուք կցանկանայիք: Հնարավոր են անսպասելի կորուստներ, տույժեր, հարկումներ: Մարզեք կամքի ուժի զգացումը, այն թույլ կտա հեռու մնալ չպլանավորված գնումներից, անգամ եթե որևէ իր ձեզ ուղղակի հոյակապ է թվում:
Այծեղջյուր
Ամեն ինչ չի ընթանում է ձեր մտահղացումներին համահունչ, բայց դուք կարողանում եք պահպանել հանգստությունը ու դրա շնորհիվ ճիշտ որոշումներ եք կայացնում ու հաղթահարում դժվարությունները: Մասնագիտական լուրջ առաջընթացը քիչ հավանական է, փոխարենը կարող եք լրջորեն զբաղվել այն հարցերով, որոնց երկար ժամանակ չէիք էլ մոտենում: Ոչինչ վաղվան մի թողեք, ամեն ինչ հնարավորությունների սահմաններում հաղթահարեք հենց այսօր: Շփումները ազդեցիկ մարդկանց հետ օգտակար են: Կարող եք անսպասելի հյուրեր ունենալ, երեկոն անցկացնել պարզ, հաճելի ընկերական միջավայրում:
Ջրհոս
Հակասական, լարված, ձանձրալի օր է: Սխալներից խուսանավելու լավագույն տարբերակը նոր գործեր չսկսելն է ու հետևելը, որպեսզի օգնականները մինչև վերջ հասցնեն հին գործերը: Հնարավոր են հաշվարկային մանր սխալներ, դուք հակված եք գերագնահատելու ձեր ֆինանսական կարողությունը: Մասնագիտական ոլորտը միանշանակ չէ, ինչում ավելի շատ մեղավոր են ձեր մրցակիցները, այլ ոչ թե դուք: Հարազատների հետ հարաբերությունները ևս ներդաշնակ չես անվանի: Ձեր խնդիրը հանգստանալն է, զգացմունքները վերահսկելը:
Ձկներ
Օրվա ընթացքում բազմաթիվ գործեր կարող եք հասցնել, բացառված չէ, որ օրվա վերջում ուժասպառ լինեք: Ի երջանկություն ձեզ՝ ընկերները ու մտերիմները պատրաստ են օգնության ձեռք մեկնել, ինչի շնորհիվ ամեն ինչ կլուծվի ավելի արագ: Գործնական հանդիպումների ժամանակ դժվարությամբ եք կարողանում զսպել ձեր հանգստությունը: Կան մարդիկ, որոնք ձեզ լուրջ չեն ընդունում արտաքին տեսքի թերությունների հետ կապված, այնպես որ ժամանակն է այդ հարցով լրջորեն զբաղվելու: Մանր, աննշան թվացող իրադարձությունները կարող են երկարատև հետևանքներ ունենալ: Հեռու մնացեք չհաշվարկված քայլերից: