Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 02:00-ի սահմաններում երեք երիտասարդներ «Արամե» կարաոկե ակումբում վիճաբանել են միմյանց հետ, այնուհետև սկսել ծեծկռտուք:

Տեղում միջամտել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցները, ովքեր կռվի մասնակիցներին ՝ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ 28-ամյա Արմեն Մուրադյանին, Երևան քաղաքի Պարույր-Սևակի փողոցի բնակիչ 25-ամյա Սուրեն Աբրահամյանին և Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ 21-ամյա Գարիկ Վարդանյանին բերման են ենթարկել Ոստիկանության կենտրոնական բաժին:

Ըստ տեղեկությունների՝ վերջիններս եղել են ոչ սթափ վիճակում, իսկ նրանցից մեկը ոտքով հարվածել և վնասել է ոստիկանության ավտոմեքենան:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված անձինք ստորագրությամբ ազատ են արձակվել: